00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջությունը Հայաստանում. Նոյից մինչև մեր օրեր

© Sputnik / Asatur YesayantsХрам раннесредневековой армянской архитектуры "Звартноц"
Храм раннесредневековой армянской архитектуры Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի համար Հայաստան եկած առաջին զբոսաշրջիկը բիբլիական Նոյն է, որի ճանապարհորդությունը 150 օր է տևել

Չնայած հայկական չքնաղ բնությանը, անուշաբույր մրգերի առատությանն ու որոշ էքստրեմալ մարզաձևերի առկայությանը, մասնագետներն ահազանգում են` ոլորտի ենթակառուցվածքները զարգացման կարիք ունեն:

Բնությունն ամեն ինչ մտածել է մեր փոխարեն. ձմռանն անվճար ձյուն է գալիս, այսինքն` մենք կարող ենք լեռնադահուկային հանգիստ կազմակերպել, տարվա մյուս ժամանակահատվածն էլ այնքան արևառատ է, որ առաջնահերթ պիտի դառնա բնության գրկում կազմակերպված հանգիստը: Բայց ախր ամեն ինչ բնության վրա թողնելն էլ ճիշտ չէ։

Բարի գալուստ Հայաստան

Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման հարցով զբաղվում էին դեռ խորհրդային տարիներից: Բայց արդեն 25 տարի է` Հայաստանն անկախ պետություն է, և զբոսաշրջությունն էլ նոր փուլ է թևակոխել։

Статуя Мать-Армения. Ереван - Sputnik Արմենիա
Փորձագետ. «Եթե այսպես շարունակվի, Հայաստանում զբոսաշրջության մասին կմոռանանք»

Ազատության շունչն, ամենայն հավանականությամբ, խանգարել է մեզ, ու մենք մոռացել ենք ամենակարևոր գործերի մասին: Մոռացել ենք, որ զբոսաշրջության ոլորտը պետք է զարգանա, մոռացել ենք, որ պետք է առաջ շարժվենք ժամանակին համահունչ:

Ավելի քան տասը տարի անընդմեջ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առաջնային ոլորտներից մեկն է համարվում: Իրականում սա շահույթի մեծ աղբյուր է և արդյունավետ գործիք` տնտեսությունը զարգացնելու համար:

Ի՞նչ է, նոր ջրհեղեղ է պե՞տք, որ Հայաստանը զարգացնի զբոսաշրջության ենթակառուցվածքները։

Լեռներ, թարմ օդ, գեղատեսիլ վայրեր… Այս ամենը բնությունն է մեզ պարգևել, ու շատ լավ է, որ այդ ամենը մենք ունենք։ Բայց մարդը նաև պիտի զվարճանքի ու հանգստի հատուկ գոտիներ ունենա։ Մարդը չի բավարարվում լողավազանում լողալով, բիլիարդ խաղալով ու հյուրանոցի հարմարավետ սենյակով։

Կարևորը` փողը կա

Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի ու մի շարք այլ երկրների զբոսաշրջիկներին անչափ հետաքրքրում է Հայաստանը, սակայն զբոսաշրջային «ուժեղ» հոսք չկա մի շարք խնդիրների պատճառով։ Օրինակ` ծառայությունների ցածր մակարդակը կամ ոչ այնքան զարգացած ենթակառուցվածքները։

Բայց չի կարելի ասել, որ պետությունը զբոսաշրջության զարգացումը չի կարևորում. Երևանի քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպում, Հայաստանում զարգացման բավականին լավ մակարդակի է հասել լեռնային (ձմեռային) ու էքստրեմալ զբոսաշրջությունը, վերջին տարիներին մեծ թափ է հավաքել խոհարարական զբոսաշրջությունը։

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԹՌԻՉՔ ԿԱՏԱՐԵՑ ԶԻՓԼԱՅՆՈՎ - Sputnik Արմենիա
Sputnik Էքստրիմ. Zipline–ը Հայաստանում

Ոլորտը զարգացնելու համար կառավարությունը հույսը կապում է Համաշխարհային բանկի տրամադրած 55 միլիոն դոլար վարկի հետ. շեշտը դրվելու է պատմական վայրերի, հատկապես` Գառնու և Գեղարդի վրա։

Շատ կարևոր է Հայաստանը գրավիչ դարձնել երիտասարդության համար։ Բայց նրանց էլ պետք է ինչ-որ բանով գրավել, ինչ-որ բանով հետաքրքրել, ընտրության հնարավորություն տալ։ Այլապես ստացվում է, որ բացի մեր տեսարժան վայրերից, մենք նրանց կարող ենք ցուցադրել մեր մի քանի սրճարաններն ու մեկ էլ, բախտները բերելու դեպքում, որևէ միջոցառում։

Իսկ Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, որը մենք, չգիտես ինչու, լիովին չենք օգտագործում, ու կատարելության հասնելու համար էլ դեռ մեծ ճանապարհ պիտի անցնենք։ Միայն նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2016 թվականի արդյունքում երկրում զբոսաշրջիկների 5 տոկոսանոց աճ կգրանցվի։

Լրահոս
0