00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. «Եթե այսպես շարունակվի, Հայաստանում զբոսաշրջության մասին կմոռանանք»

© Sputnik / Asatur YesayantsСтатуя "Мать-Армения". Ереван
Статуя Мать-Армения. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում զբոսաշրջությունը նոր թափ կհավաքի միայն այն ժամանակ, երբ կփոխվի պետական քաղաքականությունը զբոսաշրջության նկատմամբ

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Բազմաթիվ անգամ է հայտարարվել, որ Հայաստանը «տարածաշրջանային հարթակ է», սակայն փորձագետները համոզված են, որ նախ պետք է մի շարք ներքին խնդիրներ լուծել, հետո նոր հանդես գալ նախաձեռնություններով։ Իսկ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խնդիրներն անզեն աչքով էլ են երևում։

«Առաջինը զբոսաշրջային փաթեթների բարձր գներն են, որոնք ուղղակիորեն կապված են ավիատոմսերի բարձր գների հետ։ Երկրորդը` վատ ճանապարհներն ու ճանապարհի որոշակի հատվածներում սանհանգույցների բացակայությունը։ Երրորդը` վատ գովազդը», — լրագրողների հետ զրույցում ասաց ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է արտերկրում հայկական դեսպանատների աշխատանքը, քանի որ բոլոր նշված կետերը բացասաբար են ազդում զբոսաշրջիկների քանակի վրա։

«Հայաստան եկող զբոսաշրջիկներից շատերն ասում են, որ առաջին անգամ են լսում մեր երկրի մասին», — խոստովանեց Դավոյանը։

SPUTNIK ԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՏՐԵՄԱԼ ԹՌԻՉՔ ԿԱՏԱՐԵՑ ԶԻՓԼԱՅՆՈՎ - Sputnik Արմենիա
Sputnik Էքստրիմ. Zipline–ը Հայաստանում

Ավելի վաղ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել էր, որ ավիատոմսերի քանակի իջեցումն ուղղակիորեն կապված է դեպի մեր երկիր իրականացվող չվերթերի քանակից։

Ավիատոմսերի գների իջեցման և ուղևորափոխադրումների ավելացման նպատակով կառավարությունը հանդես է եկել ԵՄ-ի հետ «միասնական ավիացիոն տարածքի մասին» համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությամբ։

Զբոսաշրջային փաթեթների և զբոսաշրջության արդյունավետության հետ կապված խնդիրներից մեկը նաև կապված է ժամանցային վայրերի և մշակութային-կրթական օջախների աշխատանքային գրաֆիկի հետ, մասնավորապես` թանգարանների։ Դավոյանի խոսքով`ցավոք, բնական հուշարձաններից շատերը վճարովի են, իսկ դա ազդում է տուրփաթեթի գնի վրա։ Արդյունքում Հայաստանում տուրփաթեթն ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում։

Նշված խնդիրները պակաս կարևոր չեն և ուղղակիորեն ազդում են Հայաստանում զբոսաշրջության արդյունավետության վրա։ Փորձագետներն ահազանգում են`եթե քայլեր չձեռնարկվեն, մոտ ապագայում զբոսաշրջության մասին ընդհանրապես կարելի է չխոսել։

Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Իմ արև. Հայաստանի «գաստրոնոմիական» զբոսաշրջության առանձնահատկությունները

Սակայն Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը զբոսաշրջիկների քանակի նվազումը կապում է 2016 թվականի ապրիլին ԼՂՀ հակամարտության սրացման հետ։ Նրա խոսքով` այս իրադարձություններն անդրադարձել են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա։

Նախնական տվյալների համաձայն` ապրիլյան իրադարձությունների հետևանքով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն անցյալ տարվա համեմատ կրճատվել է 30%-ով։

Մինասյանը զբոսաշրջության տեսանկյունից անարդյունավետ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին։

«Դա Հայաստանի խնդիրն է։ Մենք մեր երկիրը պատշաճ կերպով չենք գովազդում դաշնակից երկրներում։ Օրինակ` Ռուսաստանի զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է ոչ թե մեզ մոտ, այլ մեկնում էՎրաստան ու Ադրբեջան», — եզրափակեց Մինասյանը։

Նրա խոսքով` Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի` գիտական զբոսաշրջությունից մինչև էքստրեմալ։

 

Լրահոս
0