ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Փարիզի Grand Chess Tour մրցաշարի 5 տուրերից հետո զբաղեցնում է միայն 7-րդ տեղը, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Փարիզում ընթացող շախմատային մրցաշարում խաղացվել է արագ շախմատի 5 տուր, որտեղ Արոնյանը տոնել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով և պարտվել երկուսում: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր: Առաջատարը Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան են:
Հունիսի 11-ին և 12 գրոսմայստերները կմրցեն արդեն կայծակնային շախմատում:
Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վեսելին Թոփալովը և Լորան Ֆրեսինեն: