ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Մոսկվայում ընթացող «Լրագրության նոր դարաշրջան. հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային մեդիաֆորումը բավական ներկայացուցչական հանդիպում է, նշեց Սամվել Ֆարմանյանը։
«Առանձին հանդիպում տեղի ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, շատ անկեղծ մթնոլորտում քննարկում տեղի ունեցավ։ Ֆորումի աշխատանքին մասնակցեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշեց Ֆարմանյանը։
Նա հայտնեց, որ Մոսկվայում են մոտ 30 երկրների ներկայացուցիչներ, հիմնականում լրագրողներ ու խմբագիրներ աշխարհի տարբեր երկրներից, նաև` հյուրի կարգավիճակ ունեցող մարդիկ։
Նշենք, որ Մոսկվայում ընթացող «Լրագրության նոր դարաշրջան. հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային մեդիաֆորումը նվիրված է լեգենդար Սովինֆորմբյուրոյի 75-ամյակին։ Ֆորումին մասնակցում են մեդիափորձագետներ աշխարհի 30 երկրից, այդ թվում` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից, Եգիպտոսից, Ադրբեջանից և ԱՄԷ-ից։
«Ռոսսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը միջազգային մեդիախումբ է, որի առաքելությունն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն օպերատիվ, հավասարակշռված և օբյեկտիվ լուսաբանելն է, լսարանին առանցքային դեպքերի շուրջ տարբեր տեսակետներ ներկայացնելը։ «Ռոսսիա սեգոդնյա» ՄԼԳ- ն ներկայացնում է մի շարք տեղեկատվական գործակալություններ` ՌԻԱ Նովոստի, Ռ-Սպորտ, ՌԻԱ Նեդվիժիմոստ, Փրայմ, ՌԻԱ Ռեյտինգ, ԻնոՍՄԻ։