00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրողները հրաժեշտ են տալիս ավանդական մոտեցումներին

© David AlaverdyanУчастники форума "Новая эпоха журналистики: прощание с мейнстримом" из Армении Давид Алавердян, Алина Ордян, Самвел Фарманян, Дмитрий Писаренко и Анна Исраелян
Участники форума Новая эпоха журналистики: прощание с мейнстримом из Армении Давид Алавердян, Алина Ордян, Самвел Фарманян, Дмитрий Писаренко и Анна Исраелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում այսօր կայացել է «Լրագրության նոր դարաշրջան. հրաժեշտ մեյնսթրիմին» միջազգային մեդիաֆորումի առաջին նիստը։ Նիստի մասնակիցները քննարկել են լրատվամիջոցների` 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մեդիադաշտը շատ արագ տրանսֆորմացիայի է ենթարկվում` հաշվի առնելով նաև սոցիալական մեդիաների և ժողովրդական ժուռնալիստիկայի արագ ներթափանցումն ու առաջխաղացումը։ Լրագրողները որոշել են քննարկել, թե լրատվությունն ինչպես պետք է տարբերակվի քարոզչությունից և ինչպես անել, որ քարոզչության մասնաբաժինը լրատվության մեջ չգերակայի։ «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ներկայացրել է Մոսկվայում ընթացող մեդիաֆորումի հիմնական նպատակը։

«Լրագրողները պարտավոր են ցանկացած տեղեկություն ստուգել, վերստուգել, ապա նոր միայն հասցնել հասարակությանը,- ԶԼՄ-ների հայտնի ճշմարտություններից մեկը հիշեցրեց Ալավերդյանն ու ավելացրեց,- ցավոք, 21-րդ դարում, այն պայմաններում, որում մենք ապրում ենք, գերակայում է օպերատիվության պահանջը, թե՛ լրագրողը, թե՛ սոցիալական մեդիայի մասնակիցը նախ և առաջ նախընտրում է լսածը հաղորդել, հետո նոր գալիս է ստուգելու, վերստուգելու փուլը, որը հաճախ չի էլ լինում, այսինքն` լրագրողները հաճախ չեն էլ ցանկանում ճշտել ստացված տեղեկություները` սպասելով, որ այն սուբյեկտը, որի մասին գրել են, կհերքի կամ կհաստատի այդ տեղեկությունը կամ բամբասանքը»։

Այս խնդրին այսօր բախվում են աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցները, ուստի ֆորումում քննարկված տարբեր երկրների փորձը, Դավիթ Ալավերդյանի խոսքով, հետագայում կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։

Ֆորումի անդրանիկ նիստում անդրադարձ է կատարվել նաև սոցիալական ցանցերին։

Вид на Московский Кремль и Большой Москворецкий мост - Sputnik Արմենիա
Մոսկվայում մեկնարկել է միջազգային մեդիաֆորումը

«Բոլորը համակարծիք էին, որ սոցիալական ցանցերը որքան օգուտ են տվել ԶԼՄ-ներին, կրկնակի չափով նաև վնաս են հասցրել, որովհետև, լինելով սոցցանցի ակտիվ օգտատեր, ցանկացած անձ որոշակիորեն դառնում է լրագրող և կարողանում է ոչ միայն ինֆորմացիա հաղորդել, այլև իր կարծիքը հայտնել այս կամ այն հասարակական իրադարձության վրա և ձևավորել հասարակական կարծիք»,- ասաց Դավիթ Ալավերդյանը` նշելով, որ այս խնդիրը ևս մի մարտահրավեր է ժամանակակից մեդիահասարակության համար և լրագրությունն այնպես պետք է ձևափոխվի, որպեսզի համապատասխանի նոր ժամանակների պահանջներին։

«Մասնագիտությունը շատ արագ փոխվում է, և լրագրողներն իրենց դերակատարումը չկորցնելու համար պետք է նոր հմտություններ ձեռք բերեն, աշխատեն կատարելագործվել, դառնան ավելի ունիվերսալ, շփվեն համացանի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Ֆորումին մասնակցում են մեդիափորձագետներ աշխարհի 30 երկրից, այդ թվում` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից, Եգիպտոսից, Ադրբեջանից և ԱՄԷ-ից։

«Կարծում եմ հաջողված միտք է` տարբեր մասնագետներին այստեղ հավաքելն ու ժամանակակից հասարակությունում մեդիայի դերը քննարկելու հնարավորություն տալը, թե ինչպես պետք է լրատվամիջոցներն արձագանքեն 21-րդ դարի մարտահրավերներին»,- ասաց Դավիթ Ալավերդյանը։

Հայաստանից ֆորումի աշխատանքների մասնակցում են նաև Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն, գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, «Առավոտ» թերթի կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը։ Ֆորումին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ադրբեջանի պատվիրակության կազմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, որը հատկապես հայտնի է իր հակահայկական ելույթներով։ Դավիթ Ալավերդյանի հաղորդմամբ` հայաստանյան պատվիրակությունն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առ այս պահը որևէ շփում չի ունեցել։

 

Լրահոս
0