00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղնախարարությունը վերավաճառողներին թույլ չի տա «խցկվել» շուկա

© Sputnik / Asatur YesayantsФрукты
Фрукты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունիսի 11-ից մինչև Ամանոր Երևանում դարձյալ կսկսեն գործել Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները։ Գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է բացառելու համար դրանցում վերավաճառողների առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է գյուղացիներին սեփական արտադրանքն առանց միջնորդի իրացնելու հնարավորություն ընձեռել։ Այդ նպատակով հունիսի 11-ից բոլոր հանգստյան օրերին Երևանի Կասյան փողոցին հարող տարածքում կսկսի գործել գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը։

«Մենք վերավաճառողների, միջնորդների ինստիտուտը չենք քննադատում կամ բացառում, որովհետև իրացնող օղակն աշխարհի բոլոր երկրներում ընդունված երևույթ է, բայց մենք պետք է նաև հարթակ ստեղծենք, որ գյուղացին ու քաղաքացին հանդիպեն, որը նաև այլընտրանք կլինի վերավաճառողներին ու միջնորդներին»,- լրագրողներին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Գյուղմթերքի տոնավաճառում վերավաճառողների առկայությունը բացառելու համար գյուղնախարարությունը հատուկ կարգ է մշակել. մթերքը շուկա բերելուց 1 շաբաթ առաջ գյուղացին հայտ է ներկայացնում` նշելով իր վաճառելիք գյուղմթերքի տեսակն ու չափը։ Նախարարության աշխատակիցներն այցելում են, ստուգում հայտում նշված տվյալների իսկությունն ու գյուղացուն տալիս շուկայում վաճառք իրականացնելու իրավունքը հավաստող տեղեկանք։ Այդուհանդերձ, այն, որ նույնիսկ ամենախիստ հսկողության դեպքում վերավաճառողները կփորձեն հայտնվել շուկայում, գյուղատնտեսության պաշտոնյան չբացառեց։

Ես 56 տարեկան եմ, ապրում եմ Էջմիածնում: Այս շուկայում աշխատում եմ շուրջ 26 տարի: Ունեմ որդի ու երեք աղջիկ: Արևշատ գյուղում ենք ապրում: Ընտանիքով հողագործությամբ ենք զբաղվում: Բոլոր չրերն ինքս եմ պատրաստում, մեր իսկ աճեցրած մրգերից: - Sputnik Արմենիա
Հին Երևանի մարող գույները. «Գումի» շուկա

«Մենք ունենք ադմինիստրացիա, շուկայում 3-4 աշխատող կա, որոնց հիմնական խնդիրն այդ շուկաներից վերավաճառողներին դուրս հանելն է։ Բայց մարդիկ կան, որ գալիս խցկվում են։ Իհարկե, չենք կարող ամեն տաղավարի մոտ մարդ կանգնեցնել, որ հետևեն, բայց կես ժամը մեկ շրջում են ու ցուցակներով ստուգում։ Ու եթե որևէ վերավաճառող փորձել է խցկվել, դուրս են հրավիրում»,- ասաց փոխնախարարը։

Միջնորդների բացակայության շնորհիվ, Ռոբերտ Մակարյանի խոսքով, այս շուկաներում գներն այլ շուկաներից 15-20 %-ով ցածր են, քանի որ գյուղացին շուկայում տեղի դիմաց չի վճարում։

«Շատերին թվում է, որ եթե գյուղացին իր ապրանքն է վաճառում, ուրեեմն պետք է շատ էժան վաճառի։ Գյուղացիներն էլ հասկանում են, որ պետք է էժան վաճառեն, բայց ինքնարժեքից ցածր ոչ ոք չի վաճառի»,- ասում է նա։

Ի դեպ, պաշտոնյան վստահեցրեց, որ այս շուկաներում գնորդին չեն խաբելու։ Այստեղ առևտուրն իրականացվելու է գյուղնախարարության կողմից հատուկ ստուգաչափված կշեռքներով։ Առաջիկա հանգստայն օրերին Կասյան փողոցում բացվող շուկան առայժմ միակն է լինելու, բայց պահանջարկի ավելացման հետ նախատեսվում է երկրորդ շուկան բացել Կենտրոնում, ապա նաև այլ համայնքներում։

Լրահոս
0