ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն խաղացողների եռյակում Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով, հայտնում է «Վոլգա» ՖԱ պաշտոնական կայքը։
Առաջին տեղում «Ֆակելի» կիսապաշտպան Սեյտ-Դաուտ Գարակոևն է (24.1 տոկոս), երկրորդը «Սոկոլի» ավագ Ալեքսանդր Դեգտյարյովն է (18.5)։
Լավագույն եռյակը եզրափակել է «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ 9.7 տոկոս:
«Մեր շնորհավորանքները Արթուրին և վնասվածքից հետո շուտափույթ ապաքինում», — գրված է հաղորդագրության մեջ։
Արթուր Սարկիսովը օրեր առաջ գտնվում էր ԱՄՆ-ում` մասնակցելով Հայաստանի հավաքականի` Գվատեմալայի և Սալվադորի հետ ընկերական խաղերին։ Հայկական թիմը ջախջախիչ հաղթանակ է տարել երկու հակառակորդների նկատմամբ։