00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:01
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Не верьте гениям
15:04
24 ր
Исторический ликбез
Человеческое, слишком человеческое
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկի խմբի ձևաչափը պետք է պահպանվի

© SputnikСурен Саргсян в гостьях у Sputnik Армения
Сурен Саргсян в гостьях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանը փորձում է չեղարկել 1994թ.–ի արձանագրությունը և Լեռնային Ղարաբաղի հարցը փոխադրել ՄԱԿ–ի ձևաչափ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետ Սուրեն Սարգսյանը` նշելով, թե հարցը ՄԱԿ–ի ձևաչափ տեղափոխելն ինչ վտանգներ ունի Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի — Sputnik. Օրեր առաջ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության առաջին քարտուղարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Պան Գի Մունին նամակ ուղղեց, որում առաջարկեց ուժը կորցրած ճանաչել 1994թ.-ի հրադադարի մասին արձանագրությունը, քանի որ ապրիլյան իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է, երկու երկրների Զինված ուժերի ԳՇ պետերի միջև Մոսկվայում նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի այս քայլին, Թերսի համալսարանի գիտաշխատող, փորձագետ Սուրեն Սարգսյանն այն որակեց «ադրբեջանական հերթական արկածախնդրություն», որը չէր կարող երկար կյանք ունենալ։

«Այս նամակը շատ արագ շրջանառվեց ՄԱԿ-ում։ Դրան ի պատասխան մեր ներկայացուցիչը նույնպես նամակ ուղղեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ներկայացրեց խնդրի էությունը, իրականությունը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի այս քայլը թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով աբսուրդային մոտեցում է, բայց լիարժեքորեն տեղավորվում է Ադրբեջանի վարած քաղաքականության համատեքստում, քանի որ այդ երկիրը պարբերաբար փորձել է ԼՂ-ի հարցը բարձրացնել ՄԱԿ-ում։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. «Հարկավոր է պարտադրել Ադրբեջանին հարգել 1994թ. զինադադարի ռեժիմը»

«Ադրբեջանցիները պարբերաբար ասում են, որ պետք է փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, մենք ասում ենք, որ փոխել պետք չէ։ Այստեղ շատ պարզ տրամաբանություն է գործում, եթե մենք ասում ենք, որ պետք չէ փոխել, ուրեմն մեզ համար ամենահարման ձևաչափը դա է, իսկ եթե Ադրբեջանն ասում է, որ պետք է փոխել, ուրեմն իրենց համար ՄԽ ձևաչափը ցանկալի չէ»,- ասաց փորձագետը` ավելացնելով, որ ԼՂ խնդիրը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի ձգտումը պայմանավորված է այդ կառույցում իր անվերապահ աջակից Թուրքիայի ունեցած ազդեցությամբ։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հունիսի վերջին նախանշված հանդիպումից ունեցած սպասելիքներին, Սուրեն Սարգսյանը նշեց.

«Եթե այդ հանդիպումները ոչինչ չտային, դրանք պարզապես տեղի չէին ունենա։ Այսինքն` ինչ-որ գործընթացներ, քննարկումներ, մոտեցումներ, հարցերի ճշտումներ կան»։

Իսկ ինչ վերաբերում է ՄԽ-ին, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ այս կառույցի դերը հակամարտող կողմերի միջև միջնորդական առաքելության իրականացումն է և ոչ թե հակամարտության կարգավորումը։

«Նրանք կազմակերպում են հանդիպումներ, առաջարկություններ են ներկայացնում, բայց խնդրի լուծումը կողմերը պետք է տան։ Այլ հարց է, որ ՄԽ-ն հաճախ անում է հայտարարություններ, որոնք գրավոր կամ բանավոր հայտարարություններ են` հաճախ անհասցե։ Օրինակ` եթե կոչ են անում չխախտել հրադադարը, ապա պարզ չէ, որ այդ կոչն ուղղված է Ադրբեջանին»,- ասաց Սուրեն Սարգսյանը։ Այդուհանդերձ, հակառակ դեպքում, ՄԽ-ն կխախտի կողմնակալությունը և վտանգի տակ կդնի իր ձևաչափը, ինչը Հայաստանի համար ցանկալի տարբերակ չէ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններին, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց Դավութօղլուի` Ադրբեջան կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, որ երկու երկրների միջև որևէ խնդիր չկա և արտաքին քաղաքական ուղղությունները նույնն են։

Չեխիայի հայ համայնքի ղեկավար,Ուրարտու հայ-չեխական  միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ պագամավոր Քրիստինա Զելիենկովան Sputnik Արմենիա ռադիոյում - Sputnik Արմենիա
ԵԽԽՎ պատգամավոր. Եթե Թուրքիան ձգտում է ԵՄ անդամ դառնալ, պետք է հաշվի նստի իր պատմության հետ

Սա, ըստ նրա, նշանակում է, որ «Ադրբեջանը կողմնորոշվել է դեպի Թուրքիա, և ցույց տվեց ամբողջ աշխարհին, այդ թվում` ՌԴ-ին, որ ինքը Թուրքիայի հետ է»։

Սուրեն Սարգսյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի մասին խոսելիս չմոռանալ Էրդողանի գործոնը։

«Թուրքիան շարունակում է մնալ խաղացող ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային քաղաքական գործընթացներում։ Եվ այդ ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Փորձագետը դժվարանում է միանշանակ ասել` արդյո՞ք Թուրքիային կհաջողվի ԵՄ-ի անդամ դառնալ, թե ոչ, բայց նրա կարծիքով` Հայաստանի համար դա դրական փոփոխություն կլիներ։

«Որովհետև ԵՄ-ն դառնում է քո հարևանը, բացի այդ Թուրքիան պարտավոր կլիներ, որպես ԵՄ անդամ, բացել սահմանները, քանի որ ԵՄ ամենասկզբունքային գաղափարը հենց սահմանների բացակայությունն է»,- նշեց Սուրեն Սարգսյանը` հիշեցնելով, որ բացի ՀՀ-ի հետ սահմանի խնդրից կա նաև Կիպրոսի խնդիրը։

Բացի այդ, Թուրքիայի առջև նաև հստակ նախապայմաններ են դրված, որոնք այս պահին դեռևս թույլ չեն տալիս Թուրքիային դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։

Փորձագետը հիշեցրեց, որ ժամանակին Դավութօղլուի կողմից հռչակվեց «0 խնդիր հարևանների հետ» սկզբունքը, բայց այն շատ արագ փոխվեց ու դարձավ «0 հարևան խնդիրներով», որովհետև «նրանք չկարողացան իրենց խնդիրները կարգավորել որևէ հարևանի, այդ թվում` Հայաստանի հետ»։

 

Լրահոս
0