00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Արտակ Մարկոսյան
Բարեկեցության մակարդակի բարձրացումն ամենևին էլ չի նշանակում, որ դա կնպաստի ծնելիության աճին.Մարկոսյան
09:21
13 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:34
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽԽՎ պատգամավոր. Եթե Թուրքիան ձգտում է ԵՄ անդամ դառնալ, պետք է հաշվի նստի իր պատմության հետ

© SputnikՉեխիայի հայ համայնքի ղեկավար,"Ուրարտու" հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ պագամավոր Քրիստինա Զելիենկովան Sputnik Արմենիա ռադիոյում
Չեխիայի հայ համայնքի ղեկավար,Ուրարտու հայ-չեխական  միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ պագամավոր Քրիստինա Զելիենկովան Sputnik Արմենիա ռադիոյում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ պատգամավորը նշեց, որ լսել էր Հայոց ցեղասպանության մասին, բայց ավելի լավ է, երբ մարդ լինում է տեղում և տեսնում այն ամենն, ինչ այստեղ կատարվում է

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Չեխիայի խորհրդարանի և ԵԽԽՎ պատգամավոր Քրիստինա Զելենկովան խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում Չեխիայի կառավարության գործողությունների, ԵԽԽՎ-ում հայամետ գործիչների գործունեության, ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին։

- Չեխիան այն երկրների շարքում է, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կան անհատներ, ովքեր գիտեն դրա մասին և դատապարտում են այն։ Արդյոք չեխ պատգամավորները, հասարակական-քաղաքական գործիչները կարո՞ղ են ազդել այդ երկրի կառավարության վրա, որպեսզի երկիրը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

— Իհարկե, պետք է այդ ուղղությամբ շատ մեծ բացատրական աշխատանք տանել, որպեսզի բոլորը հասկանան` ինչի մասին է խոսքը: Հայոց ցեղասպանությունը շատ մեծ ողբերգություն է, շատ մեծ ցավ։ Այսօր Հայաստանն ունի ընդամենը 3 մլն բնակչություն, իսկ ցեղասպանության ընթացքում սպանվել է 1.5 մլն հայ: Դա նման փոքր բնակչություն ունեցող ժողովրդի համար շատ ցավալի է։

Այդ մասին պետք է խոսել, բոլորին տեղեկացնել և ճանապարհներ փնտրել` խնդիրները լուծելու համար: Շատ ափսոս, որ Չեխիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, դեռ քննարկման փուլում է, բայց կարծում եմ, որ քննարկելու որևէ բան չկա, որովհետև փաստերը չափազանց շատ են։ Սա իրականացրել է Օսմանյան Թուրքիան, և արդեն ժամանակն է, որ Թուրքիան ինքը
հասկանա իր գործողությունները և կարողանա հարթել խնդիրները:

Այո, կարող ենք մտածել, որ այն ժամանակ ուրիշ պայմաններ են եղել, չեն եղել Ժնևյան պայմանագրերը, սակայն եթե այսօր Թուրքիան ձգտում է համագործակցել, դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա պետք է հասկանա և հաշվի նստի իր անցած խնդիրների հետ: Պետք է հաշվի նստի իր անցած ճանապարհի հետ, ընդունի այն, ինչ կատարվել է, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան ընդունեց:

-Եվրոպական կառույցների այս անտարբերության և Թուրքիայի մերժողականության շնորհիվ չէ՞ արդյոք, որ ահաբեկչությունները շարունակվում են, դրանք հասան նաև Եվրոպայի կենտրոն:

— Եվրոպայում ահաբեկչական շարժումների և նման գործողությունների հետ կապված` կարող եմ ասել, որ պետք է ամեն կերպ լուծել այն կոնֆլիկտները, որոնք կապված են ազգային փոքրամասնությունների, կրոնական տարբերությունների, բազմամշակութային խնդիրների հետ։

- Ադրբեջանն օրեր առաջ Ղարաբաղում պատերազմ սանձազերծեց, և հայ գերիների ու զոհերի հետ վարվեցին նույն դաժանությամբ, ինչպես 100 տարի առաջ, ինչպես ԻՊ զինյալները վարվում են իրենց գերիների հետ: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակները ներկայացրին այս ամենը, Դուք ինքներդ տեսաք, որ դա միանշանակ չընդունվեց, այսօր էլ քաղաքակիրթ աշխարհը, քաղաքակիրթ երկրները ներկայացնող շատ գործիչներ կան, ովքեր դեռ չեն մերժում այս գործելակերպը: Ինչու՞ է այդպես:

— Ես այդ հարցին կարող եմ պատասխանել հերթական բանաձևով, որ Չեխիայի Հանրապետությունը և ԵՄ-ն կողմ են հարցի բացառապես խաղաղ լուծմանը: Բայց տեսեք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, այդպես շարունակել ուղղակի անհնար է: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Եվրոպայում տեղ չկա հանցագործություններին և ուժի կիրառման եղանակով հարց լուծելուն: Իհարկե, մենք փորձում ենք այդ խնդիրը լուծելու ճանապարհներ գտնել: Պետք է նաև հետևել, թե ինչպես են աշխատում Մինսկի համանախագահները այդ հակամարտությունը վերացնելու հարցում: Երեկ ֆորումում հնչեցին տարբեր կարծիքներ, և Եվրախորհրդարանի մեր կոլեգաներից մեկը բարձրաձայնեց, որ հարցի լուծման լավագույն եղանակը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

Եթե Չեխիայի Հանրապետության խորհրդարանում դրվի այդ հարցը, և Չեխիայի պառլամենտը գտնի, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, ես հարյուր տոկոսով կողմ կլինեմ այդ որոշմանը և կքվեարկեմ այդ որոշման օգտին:

-Միջազգային կառույցները Հայաստանին և Ադրբեջանին հավասարապես խաղաղ բանակցելու կոչեր են անում: Այս հավասարությունը չէ՞ նաև, որ առաջացնում է խնդիրներ, չէ՞ որ Հայաստանը երբևէ չի խախտում խաղաղ բանակցությունների գործընթացը, սանձազերծումները լինում են Ադրբեջանի կողմից։ Ժամանակը չէ՞ արդյոք, որ ԵԽ-ն հենց Ադրբեջանին ուժ չկիրառելու կոչեր անի։

— Ես, իհարկե, համաձայն եմ, և գիտեմ, որ օրերս Եվրախորհրդարանում պետք է նորից քննարկվի այս հարցը։ Շատ ցավում եմ, որ չկարողացա քննարկումների և որոշումների ժամանակ այնտեղ լինել, որովհետև այստեղ էի։ Բայց հետագա քննարկումների ժամանակ անպայման կփորձենք այնպես անել, որ հարցին ճիշտ լուծում տրվի, որպեսզի այդ հարցը արդարացի լուծվի: Ինձ` որպես ԵԽ անդամի համար անընդունելի է, որ մեկ պետություն հարձակվում է մեկ այլ պետության, ժողովրդի վրա և փորձում է ուժի թելադրանքով խնդիրներ լուծել: Ինձ համար ամենաարդյունքվետ ճանապարհը ԼՂՀ անկախությունն ընդունելն է։ Ամեն ազգ իրավունք ունի ինքնորոշվելու և ազատ ապրելու:

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում, սովորաբար այն պաշտոնյաները, ովքեր գալիս են Հայաստան կամ ԼՂՀ, հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում: Չե՞ք վախենում նման հեռանկարից։

— Դա շատ տխուր է։ ԵՄ հավասարակշռությունն այնքան փխրուն է, որ ԵՄ յուրաքանչյուր պատգամավոր կամ բարձր պաշտոնյա հաճախ չի կարողանում համարձակ ասել ճշմարտությունը, որպեսզի չվնասի մյուս կողմին: Երբ խոսում ենք կոնֆլիկտների մասին, օրինակ` ԼՂՀ և Ադրբեջանի կոնֆլիկտի, համաձայնության ձգտումը պետք է լինի երկկողմանի, երկու կողմն էլ պետք է գան ընդհանուր հայտարարի: Ես այսօր այստեղ չեմ խոսում Ադրբեջանի դեմ, ես ուղղակի հայտնում եմ, որ եթե երկու կողմերն էլ ուզում են որևէ հարց լուծել, ապա երկկողմանի համաձայնություն պետք է լինի։ Մենք այսօր փորձում ենք այդ կոնֆլիկտի լուծումը փնտրել։

-Քանի որ առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից։ Հասցրե՞լ եք շրջել մեր երկրում: Ջորջ Քլունին ասել էր` մի քիչ էլ մնա Հայաստանում, կգիրանա: Դու՞ք էլ չեք կարողանում հայկական խոհանոցին դիմադրել։

— Առաջին հերթին` ես իմացա, որ հայկական խոհանոցը շատ լավն է: Ես հիացած եմ Հայաստանի պատմությամբ, բնությամբ, որոշ տեղերում եղել ենք, պատմական հուշարձաններ ենք տեսել։ Բայց քանի որ այսօր մենք գալիս ենք Ծիծեռնակաբերդից, ինձ մոտ թարմ տպավորություններ են` հիացմունք. այդքան շատ մարդիկ գալիս են այդ միջոցառմանը, դա նշանակում է, որ մեկը մյուսի կողքին է։ Դա ուղղակի ինձ ցնցեց: Ես գիտեմ, որ ցեղասպանությունն ահավոր մեծ ցավ է, երևի ամենամեծ ցավը, բայց մի կողմից էլ պատկերացնում եմ, որ այդ ցավը հայ ժողովրդին ամրացնում է և միացնում:

Երբ ես նայում եմ նկարները և տեսնում, թե ինչ տանջանքներ են կրել այդ մարդիկ ցեղասպանության ընթացքում, մեծ ցավ եմ ապրում, բայց մյուս կողմից էլ նայելով ժողովրդի հոսքին` հպարտություն եմ ապրում, որ զոհված մարդիկ չեն մոռացվել։ Հպարտ եմ, որ այսօր տեսել եմ այդ ամենը։

 

 

 

Լրահոս
0