00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Երևանում ծխում է կանանց 8%

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցКурение
Курение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծխելու դեմ պայքարի միջազգային օրն ամեն տարի նշվում է մայիսի 31-ին։ Հայաստանում ծխողների թիվը հարևան երկրների համեմատ զգալիորեն տարբեր է

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Երևանում ծխող կանայք կազմում են կանանց ընդհանուր թվի շուրջ 7-8 տոկոսը, մարզերում կրկնակի պակաս է նրանց թիվը, լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

«Հայաստանում 2016 թվականին անցկացված հետազոտության համաձայն` վիճակագրությունը վերջին տարիներին լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։ 16 տարեկանից բարձր տղամարդկանց շուրջ 53 տոկոսը ծխում է», — ասաց Բազարչյանը։

Նրա խոսքով` որոշակի փոփոխություններ նկատվում են տարիքային խմբերում։ Ծխողների թիվը զգալիորեն նվազում է 45-50 տարեկանից հետո։ Հավանաբար դա կապված է առողջական խնդիրների առաջացման հետ։

Ինչ վերաբերում է կանանց, ապա Երևանում ցուցանիշը հասնում է մինչև 7-8%, մարզերում` մոտ 3%։ Հարևան երկրների համեմատ այդ ցուցանիշը Հայաստանում ամենալավն է։ Նույնը վերաբերում է դեռահասներին` 13-15 տարեկանում ծխում են տղաների 9%-ը, աղջիկների` 1%-ը (միջինը 6%)։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում (2013 թվականից) Հայաստանում ծխողների թիվը նվազել է ընդամենը 2%-ով։ Ցուցանիշի բարելավման համար, մասնագետի կարծիքով, անհրաժեշտ է ակտիվ հականիկոտինային գործունեություն ծավալել։

Դուք գիտե՞ք, թե ինչ եք ծխում - Sputnik Արմենիա
Դուք գիտե՞ք, թե ինչ եք ծխում

Այդ քայլերից մեկը կարող է լինել հասարակական վայրերում ծխելն արգելելը, ինչպես, օրինակ, Ռուսաստանում և Ուկրաինայում։

Բազարչյանն ընդգծեց, որ պասիվ ծխողների մեծամասնությունը ծուխ է շնչում ոչ թե հասարակական վայրերում, այլ տանը, քանի որ ծխում է ընտանիքի անդամներից մեկը։

Ծխողների քանակի նվազեցման համար լուրջ գործոն կարող է լինել այն, որ աստիճանաբար մտցվի այն գաղափարը, որ ծխելն ամոթ է։ Այդ գործոնը կարող է զգալիորեն ազդել ծխողների քանակի նվազեցման վրա, հատկապես երիտասարդների շրջանում։

Ծխելու դեմ պայքարի ևս մեկ միջոց կարող է դառնալ ծխախոտի տուփը։ Օրինակ` եվրոպական երկրներում տուփի ավելի քան կեսը պետք է զբաղեցնի ծխախոտ գնելու ցանկությունը նվազեցնող գրությունն ու նկարը։ Սրան գումարած, Բազարչյանի խոսքով, արժե ծխախոտը վերացնել սեղանիկներից, հեռացնել երեխաների աչքից։

Ծխախոտի տեսակների և դրանց որակի մասին խոսելիս մասնագետը կոչ արեց ուշադրություն չդարձնել դրանց վրա։

«Առողջությանը հասցված վնասի տեսանկյունից որևէ տարբերություն չկա որակյալ և անորակ ծխախոտի միջև», — ասաց Բազարչյանը։

Նա ընդգծեց, որ ծխելը նպաստում է քաղցկեղի առաջացմանը, կա այդ հիվանդության տեսակ, որն առաջանում է միայն ծխողների մոտ։ Թոքերի քաղցկեղ ունեցող մարդկանց շուրջ 80%-ը ծխող է։

Սակայն սրանով հիվանդությունները չեն սահմանափակվում, մի շարք հիվանդություններ կան, որոնք կարող են առաջանալ ծխելու պատճառով, այդ թվում` ասթման, որը ձևավորվում է ծխախոտի ծուխը շնչող երեխաների մոտ։

Լրահոս
0