
Դավիթ Գալստյան, Sputnik.
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով` Հայաստանում ծխողները կազմում են բնակչության 25%–ը։
Տղամարդիկ (16 տարեկանից բարձր) օրական ծխում են միջինը 17-18 գլանակ, կանայք` 11–12։
Նրա խոսքով` մայրաքաղաքում և մարզերում խիստ տարբերվում է ծխող կանանց թիվը։ Երևանում ծխող կանայք կազմում են 7-8%, իսկ մարզերում` ընդամենը 1%։
Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա 13-15 տարեկաններ տղաների 6%–ն է ծխում, աղջիկների` մոտավորապես 1%–ը։