ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Սեն Ռեմի դե Պրովանսում՝ քաղաքապետարանի շենքի մոտ, բացվել է Շառլ Ազնավուրի անվան անցում, հայտնում է Nouvelles d'Arménie-ն:
Բացման հանդիսավոր արարողությանը, հայտնի շանսոնիեից բացի, ներկա էին Ազնավուրի ընկերները՝ Միշել Դրուկերը, Ռիշար Ֆինդուկյանը, Դենի Բրիլլիանտը, Դիդիե Բարբելիվիենը, Ալիս Դոնան, Դանիել Գիշարը, Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վենսան Լաբրյունը։
IRWF կազմակերպությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրի ընտանիքը փրկել է հրեական ընտանիքների և օգնել ֆրանսիական «Դիմադրությանը», Շառլ և Աիդա Ազնավուրներին կպարգեւատրի պատվո շքանշաններով, ինչպես նաև Իսրայելի փոստի հետ համատեղ Ազնավուրի ծնողների՝ Քնար և Միշա Ազնավուրյանների նկարներով դրոշմանիշներ կտպագրի: