00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծիրան ու խաղող չենք ուտի, բայց դեղձով ու կարտոֆիլով կկշտանանք

© Sputnik / Asatur YesayantsЧин освящения винограда
Чин освящения винограда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական շուկան ողողված է թուրքական կարտոֆիլով։ Հայկական կարտոֆիլի անցյալ տարվա պաշարն ապրիլին ավարտվել է, վաղահաս կարտոֆիլը դեռ շուկա չի բերվել։ Այսօր լրագրողներին հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Էկոնոմիկայի նախարարի` թուրքական ապրանքների ներկրումն արգելելու նախաձեռնությունն առնվազն գյուղատնտեսական արտադրանքի մասով կյանքի չի կոչվի։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Եթե մենք այդ երկրի հետ պատերազմական որևէ խնդիր չունենք, ճիշտ է` բարեկամ երկիր չէ, խառնակիչի դեր է կատարում, բայց այսօր շատ արտադրանք կա, որի կարիքը մենք ունենք, և մենք կարող ենք գտնել շատ բաներ, որոնց կարիքը Թուրքիան ունի»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Այսօր հայաստանյան շուկայում թուրքական գյուղմթերքը բավական մեծ տեղ ունի։ Եվ սա, Հրաչ Բերբերյանի խոսքով, ունի և սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Նախ մեր երկրում աճեցված ձմեռային բանջարեղենն անհամեմատ ավելի բարձր ինքնարժեք ունի, ինչն էլ շուկայում մրցունակ է դարձնում թուրքական արտադրանքը։

Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Թուրքական լոլիկի հայաստանյան առեղծվածը

«Թուրքիայում պոլիէթիլենային թաղանթի տակ, առանց ջեռուցման հնարավոր է բանջարեղեն աճեցնել, իսկ Հայաստանում ջեռուցումը ինքնարժեքի 80%-ն է կազմում»,- նշեց Բերբերյանը։

Բայցևայնպես, Հայաստանում ջերմոցներն աստիճանաբար ավելանում են, ներդրվում են խնայողական տեխնոլոգիաներ, որոնք Հրաչ Բերբերյանի խոսքով, թույլ կտան նվազեցնել հայկական գյուղմթերքի ինքնարժեքն ու բարձրացնել մրցունակությունը։

Հաջորդ խնդիրը, որի հետևանքով այսօր հայկական շուկան ողողված է թուրքական արտադրության կարտոֆիլով, անցած տարվա անբարենպաստ եղանակն է։

«Անցյալ տարի 65 երաշտային օր ունեցանք։ Միայն Շիրակի մարզում 20 օր 40 աստիճանից բարձր ջերմաստիճան է եղել, և, բնականաբար դա պետք է ազդեր կարտոֆիլի վրա»,- ասաց Բերբերյանը` հիշեցնելով, որ այդ օրերին գյուղնախարարությունը փորձում էր վստահեցնել, թե եղանակը բերքի վրա չի ազդի, բայց իր հաշվարկով` բերքի 20 %-ը ոչնչացել է։ Արդյունքում թուրքական վաղահաս կարտոֆիլը Վրաստանով ներթափանցել ու գրավել է հայկական շուկան։ Բայց, սա ըստ մասնագետի, ժամանակավոր երևույթ է, մինչև տեղական կարտոֆիլը կհասնի շուկա և ոչ միայն իր տեղը կգրավի, այլև կարտահանվի։

Իսկ ծիրանն այս տարի, Հրաչ Բերբերյանի կանխատեսումներով, դարձյալ քիչ կլինի, անցյալ տարվա բերքի միայն 30%-ի չափով։ Պատճառը դարձյալ անբարենպաստ եղանակն ու պետական կառույցների անգործությունն է։

Сделано в Турции - Sputnik Արմենիա
Արմեն Պողոսյան. Թուրքական ապրանքից հրաժարվելը բարոյական քայլ է

«Իհարկե այս տարի ծիրանի բերք չենք ունենա։ Ասել եմ ու էլի կասեմ, հակակարկտային ծառայությունները մեր դժբախտությունն են։ Քանի՞ տարի է պետք ապացուցելու համար, որ այդ սարքերը չեն աշխատում։ Իսկ որ հիմա փորձում են ծիրանի բերք նկարել, իրականությանը չի համապատասխանում, ունենք շատ ցածր բերք, եղել է ցրտահարություն, կարկտահարություն, ուժեղ քամի, որը մեծ վնաս տվեց այգիներին »,- ասաց Բերբերյանը։

Եղանակային անբարենպաստ պայմաններից մեծապես տուժել է նաև խաղողի բերքը։ Այն ևս հրաչ Բերբերյանի խոսքով, այս տարի սակավ կլինի։ Փոխարենը կունենանք բավարար քանակությամբ դեղձ։ Ակնկալվում նաև ցորենի առատ բերք։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում առայժմ դժվարանում են նշել, թե վերջին օրերին գրանցված կարկուտն ու քամին որքանով են բերքը վնասել ։ Նախարարությունից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ հանձնաժողովները դեռ աշխատում են տեղերում, ուսումնասիրում են եղանակի հասցրած վնասները։ Իսկ արդյունքները պարզ կլինեն միայն հանձնաժողովների ներկայացրած տեղեկատվության հանրագումարից հետո։

Լրահոս
0