00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական լոլիկի հայաստանյան առեղծվածը

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցПомидоры на сельскохозяйственной ярмарке
Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան շուկայում հայտնված թուրքական լոլիկի մասին լուրերը պետական մարմինները ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են` վստահեցնելով, որ դեռ ուսումնասիրում են։ Փոխարենը հասարակական կառույցները հայ սպառողին մոլորեցնելու այս տարբերակը շատ հավանական են համարում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Վերջին շրջանում Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվել, որի պիտակները Հայաստանում փոխարինվել են հայկականով ու փորձել են տեղափոխել Ռուսաստան։ Սակայն ռուսական կողմը Վերին Լարսի անցակետում բացահայտել է կեղծիքը, ավելին`թուրքական լոլիկներում մեծ քանակությամբ թունավոր նյութեր է հայտնաբերել։ Արդյունքում լոլիկը վերադարձվել է Հայաստան և տեղական արտադրանքի անվան տակ հանվել տեղական շուկա։

Սպառողների աջակցման կենտրոնի ղեկավար Աշոտ Միրզոյանն այս տեղեկությունը փորձել է ճշտել պետական մարմիններից, բայց ապարդյուն։

Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկը Ռուսաստանում կասկածելի են համարել

«Զանգում եմ Սննդամթերքի անվտանգության ծառայություն, բնականաբար, պատ է, քար լռություն։ Որքան ես տեղյակ եմ, այդ լոլիկը նախատեսված էր Ռուսաստանի շուկայի համար, բայց, քանի որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում Թուրքիայի դեմ, պոմիդորը, որ իրենք փորձում էին անօրինական անցկացնել Ռուսաստան, չկարողացան և բերեցին Հայաստան»,- ասում է նա։

«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն ևս որևէ պաշտոնական հերքում կամ հաստատում չի ստացել։ Կազմակերպության Գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանի կարծիքով, սակայն, տարածված լուրերն անհիմն չեն։

«Իհարկե, «խելոք» մարդիկ Թուրքիայից ավելի էժան կգնեն, կբերեն, պիտակները կփոխեն, կուղարկեն և՛ դուրս, և ներսում կվաճառեն։ Միանշանակ այդ կեղծարարությունները կլինեն»,- ասում է Լևոն Աճեմյանը` այդ կեղծիքները չկանխելու համար մեղադրելով ՀՀ իշխանություններին։

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, և ի՞նչ է պատրաստվում անել նախարարությունը, ըստ էության հստակ պատասխան չտվեց` ասելով.

«Մենք այդ ինֆորմացիաները հիմա հավաքագրում ենք, արդեն նաև պետական եկամուտների կոմիտեից ենք անհրաժեշտ տեղեկատվություն ստացել։ Այժմ ուսումնասիրության փուլում է»։ Իսկ հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Թուրքիայից Հայաստան ներկրված լոլիկի մեծ խմբաքանակի մասին հստակ տվյալներ կան, թե ոչ, նա պատասխանեց` այս պահին չունենք։

Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն` մայիսի 6-12-ը Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ 1125 տոննա բանջարեղեն։ Ընդ որում, ապրիլի 4-ից հետո այս ապրանքատեսակների ներկրման ծավալները կտրուկ աճ են արձանագրել։ Իսկ թե ներկրումներում ինչ տեղ է գրավում լոլիկը, առանձնացված տվյալներ չկան։

«Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչը նշում է, որ Հայաստանի սահմանային կետերում բանջարեղենի մեջ հնարավոր թունաքիմիկատների առկայությունը ստուգելու հնարավորություն չկա, ուստի, եթե անգամ Թուրքիայից թունավոր լոլիկ ներկրվի, այն դժվար թե բացահայտվի։ Այս ենթատեքստում Լևոն Աճեմյանի համար կասկածելի է, որ նույնը կարողացել են անել Ռուսաստանի սահմանին։

«Դրա համար պետք է տասնյակ թունանյութեր ստուգեն դրանցից մեկը հայտնաբերելու համար, ինչն ահագին ծանր աշխատանք է և մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Ինձ համար դա տարօրինակ է, և ես ձեռնպահ եմ մնում այդ հարցը պարզաբանելուց»,- մեր հարցին ի պատասխան նշեց մասնագիտությամբ քիմիկոս մասնագետը։

Սպառողների աջակցման կենտրոնի ղեկավար Աշոտ Միրզոյանն էլ սպառողների առողջությանը սպառնացող ապրանքի` շուկայում հնարավոր տարածման համար մեղադրում է պետական մարմիններին։

«Մեր պետական այրերը չգիտես ինչի մասին են մտածում, բայց` ոչ սննդամթերքի անվտանգության»,- նշեց նա։

ГМО: что это такое и стоит ли бояться - Sputnik Արմենիա
Ի՞նչ է ԳՁՕ–ն։ Պե՞տք է վախենալ, թե ոչ

Թուրքական լոլիկի մեծ խմբաքանակը, թունաքիմիկատներով վարակված լինելուց ու սպառողներին սպառնալուց զատ, վտանգավոր է նաև տեղական արտադրողների համար։ Ըստ լուրերի, հայկական շուկան ողողած թուրքական էժան լոլիկը շուկայից դուրս է մղել հայ գյուղատնտեսներին։

Լոլիկի արտադրությամբ զբաղվող ջերմոցային տնտեսություններից մեկի սեփականատերը, ով, սակայն, չցանկացավ ներկայանալ, մեզ հետ մասնավոր զրույցում հայտնեց, որ լսել է թուրքական լոլիկի մեծաքանակ ներմուծման մասին, բայց չի տուժել, քանի որ իր արտադրանքը հիմնականում արտահանում է Ռուսաստան, իսկ Հայաստանում էլ մշտական գնորդներ ունի։

 

 

Լրահոս
0