00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զավեն Բոյաջյան. «Մեզ բաժին է ընկել լուսանցքում լինելու ճակատագիրը»

© FB profileԶավեն Բոյաջյան
Զավեն Բոյաջյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանում հրատարակչական բուռն շարժում կա, բայց գրականագետները դրան մասնագիտորեն շատ քիչ են արձագանքում: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում իր դիտարկումներն է ներկայացրել թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Հրատարակվող թարգմանական գրականությանն այսօր ավելի շատ արձագանքում և ոչ մասնագիտական, սիրողական կարծիք են հայտնում շարքային ընթերցողները,- նշում է թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ հայերենով հրատարակվող համաշխարհային գրականությունն այդպես էլ չի արժանանում լուրջ գրականագիտական գնահատականների ու գրախոսության:

Արդյունքում թարգմանիչներն ու գրողները, նրա խոսքով, «միայն մշուշոտ պատկերացում են կազմում, թե ինչպես ընդունվեց իրենց գիրքը, ինչ արձագանքներ գտավ, ամեն ինչ կատարվում է բանավոր ոլորտում, քան գրավոր արտահայտությամբ»:

Թարգմանական գրականությունը, Զավեն Բոյաջյանի համոզմամբ, շատ լուրջ բացթողումներ ունի, բազմաթիվ դասական գրողների գործեր հայերեն ընդհանրապես չեն թարգմանվել կամ թարգմանվել են ոչ բնագրից, ինչը շատ լուրջ թերություն է, երբեմն գրողներից թարգմանվել են միայն շատ լուրջ ծրագրային գործերը, և հայ ընթերցողը շատ մեծ դժվարությամբ է կարողանում գտնել իրեն հետաքրքրող հեղինակներին կամ նրանց գործերը: Կամ էլ ընդհանրապես չի գտնում:

книги - Sputnik Արմենիա
Հայկական շուրջ 300 գիրք ներկայացվեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսին

Այդուհանդերձ, Զավեն Բոյաջյանը կարծում է, որ հիմա հայ ընթերցողն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունի, քան, ասենք, 5 տարի առաջ:

«Այլ խնդիր է, թե թարգմանական գրականությունն ինչպես է թարգմանվում, ինչ որակի կամ մակարդակի տեքստեր են ներկայացվում: Որովհետև դա էլ է շատ կարևոր ընթերցողի մեջ հայերեն կարդալու պահանջ սերմանելու համար»,- նշում է Զավեն Բոյաջյանը:

Հարցը, որ ժամանակակից թարգմանիչները նախընտրում են աշխատել պոստմոդեռնիստական գրականության թարգմանությունների վրա, մինչդեռ շատ դասական գրողների գործեր հայերեն տարբերակով անհասանելի են մնում հայ ընթերցողների համար, Զավեն Բոյաջյանին այնքան էլ չի անհանգստացնում:

«Վատ չի լինի, որ ընթերցողը բաց թողնի որոշ դասական գրողների, բայց դրա փոխարեն ընթերցի պոստմոդեռնիստների գործերը: Ի վերջո, մենք ապրում ենք ժամանակակից աշխարհում, և, եթե ներկայիս ընթերցողը պատկերացում չունի պոստմոդեռնիզմի կամ պոստմոդեռնիստական ժամանակաշրջանի գրողների ու նրանց գործերի մասին, ուրեմն նա ժամանակից հետ է մնացել, որովհետև շատ դասական գործեր կան (չեմ ուզում ստվեր նետել դասական գրականության վրա), բայց որոնք ավելի շատ մեզ ավանդվել են որպես դասական գործեր, բայց ժամանակակից մարդու համար այնքան էլ ընկալելի կամ սրտամոտ չեն: Բայց կան ժամանակակից գրողներ, որոնք ներկայիս ընթերցողի հետ կարող են մտնել երկխոսության մեջ, նրա հոգուն ու սրտին շատ ավելին տալ»,- նշում է Բոյաջյանը:

Հայ ընթերցողների կողմից վերջին շրջանում պահանջարկված գրքերից Զավեն Բոյաջյանը նշում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որի շուրջ, նրա բնորոշմամբ` «գնորդային բում է արձանագրվել»: Զավեն Բոյաջյանի համոզմամբ՝ նման «բում»-ի ավելի շատ արժանի է Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» գիրքը, որն, ըստ նրա՝ խիստ կարևոր գործ է և պետք է հայ ընթերցողի սեղանի գիրքը դառնա:

Ինչ վերաբերում է հայ գրականության համաշխարհային արժեքին, Զավեն Բոյաջյանն առանձնացնում է հատկապես Նարեկացու և Չարենցի համաշխարհային ճանաչման խնդիրը:

«Բայց մեզ բաժին է ընկել փոքր ազգի` լուսանցքում լինելու ճակատագիրը»,- նշում է նա: Իսկ Հայաստանում հայ գրականությունը գերագնահատելու ու հայ գրողներին համաշխարհային մեծություններ ներկայացնելու միտումների հարցում Զավեն Բոյաջյանը բացասական վերաբերմունք չունի, քանի որ հայ մարդը պետք է ծանոթ լինի նախ իր գրականությանը, ապա հետո գնահատի համաշխարհայինը:

«Մանավանդ, որ դրանք անտեսանելի թելերով կապված են իրար և փոխադարձաբար օգնում են իրար»,- ասում է Բոյաջյանը` խոստովանելով, որ իր գիտելիքներն ու ճաշակը ևս թերի կլինեին, եթե ծանոթ չլիներ հայ գրականությանը:

«Բայց հայ մարդուն պետք է օգնել, ուղղորդել, որ կարդա հատկապես արժեքավոր գործերը, մեծ հետք թողած հեղինակներին»,- նշում է նա` հիշեցնելով, որ հայ գրականությունը 70 տարվա սովետական ազդեցություն ունի, որի ընթացքում շատ գրողներ հանիրավի թերագնահատվել, շատերն էլ գերագնահատվել են:

«Ես կարծում եմ, որ անկախության տարիներին մենք պետք է զբաղված լինեինք մեր մշակութային արժեքները, նաև` գրական արժեքները վերագնահատելով»,- նշում է թարգմանիչը` հավելելով, որ այս աշխատանքը դեռ պետք է արվի:

Անդրադառնալով հայաստանյան կինոարտադրությանը՝ Զավեն Բոյաջյանն ընդգծում է, որ հետխորհրդային տարիներին «Հայֆիլմ» կինոստուդիան փլուզվել է, և զարգացած կինոարտադրություն Հայաստանը չունի: Թեև կան առանձին ռեժիսորներ, որոնց ֆիլմերը կարող են միջազգային կինոփառատոներում ուշադրության արժանանալ, բայց դրանք բավարար չեն հայկական կինոարտադրության մասին խոսելու համար:

Զավեն Բոյաջյան և Կարեն Ավետիսյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱրտԲոքս. գրականություն, թարգմանչություն, կինո

Իսկ արտադրվող ժամանցային ֆիլմերը Զավեն Բոյաջյանը գնահատում է որպես պահանջարկի արդյունք՝ միաժամանակ նշելով, որ սխալ կլիներ դրա կարիքն ունեցող հայ հանդիսատեսին զրկել իր ժամանցային հաճույքից:

Նրա խոսքով՝ առայժմ մենք ունենք ամենաանպահանջկոտ հանդիսատեսի համար արտադրվող ֆիլմեր` կատակերգություններ, որոնք անձրևից հետո բազմացած սնկերի պես ամեն ամիս դուրս են գալիս: «Ես չեմ կարծում եմ, որ այդ ֆիլմերը չպիտի լինեն, բայց խորապես համոզված եմ, որ այդ ֆիլմերը պետք է լինեն շատ ավելի բարձրորակ, շատ ավելի պրոֆեսիոնալ»,- նշում է Բոյաջյանը` տագնապալի համարելով հայաստանյան կինոդաշտը նման ֆիլմերով լցված լինելու հանգամանքը:

Լրահոս
0