00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական շուրջ 300 գիրք ներկայացվեց Թեհրանի միջազգային ցուցահանդեսին

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում»

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Թեհրանի գրքի միջազգային 29-րդ գրքի փառատոնին Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մայիսի 4-14-ն Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում անցկացված ցուցահանդեսի հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը:

Ալբոմային հատվածն ընդգրկում էր Հայաստանի պատմությունը և մշակույթը, իսկ գեղարվեստականը՝ դասական, ժամանակակից և թարգմանական գրականություն: Հայկական տաղավարի այցելուները հատկապես հետաքրքրված էին ալբոմային գրականությամբ` Ա. Գորկի, Վ. Սուրենյանց, Ռ. Էլիբեկյան, Փ. Միրզոյան, Յու. Յակուլով, Թերլեմեզյաններ, Հովնաթանյաններ, ինչպես նաև «Հայկական հուշարձանները կերպարվեստում», «Կինը հայ կերպարվեստում», «1915+100» կերպարվեստի ու տոնածիսական մշակույթը ներկայացնող ալբոմներով:

Այցելուների ուշադրության կենտրոնում էր նաև քարտեզագրական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները ներկայացնող գրականությունը:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի պարսկերեն թարգմանությունը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացնում այցելուների շրջանում:

Парень и девушка читают книгу - Sputnik Արմենիա
Գիրք կարդալը նորաձևություն չէ, այլ` պահանջ
Հատկանշական է, որ ռուսական հրատարակչությունների տաղավարներում ցուցադրված էին հայկական Կարմրավոր եկեղեցու ստվարաթղթե կառույցները, իրանականում՝ պարսկերեն-հայերեն բառարաններ, Իրանի մշակութային գունապնակն արտացոլող գիրք-ալբոմներ՝ հայերի մշակութային-կրոնական հետքերով:

ԻԻՀ մշակույթի նախարարության հրավերով՝ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր ավստրալաբնակ հայ լուսանկարիչ Նուրան Զորլուն: Ցուցահանդեսի շրջանակում իրանական տաղավարում տեղի ունեցավ Ն. Զորլուի «Պարսկաստանից Իրան» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Լուսանկարչի աշխատանքը մասնակի անդրադարձ էր նաև իրանահայերի կենցաղին և մշակույթին: Շնորհանդեսին հեղինակը նշեց, որ նախաձեռնել է տարբեր երկրներում հայկական հետքը ներկայացնող նմանատիպ գրքերի շարք:

Ցուցահանդեսի ավարտին հայկական տաղավարում ցուցադրված գրքերը նվիրաբերվեցին ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության գրադարանին և «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին:

 

 

Լրահոս
0