00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թալիշցին կվերադառնա Թալիշ. վնասները փոխհատուցվում են

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ Թալիշ գյուղի բնակիչներին կառավարությունը թեև վերաբնակեցման տարբերակներ է առաջարկում, այդուհանդերձ նպատակն ապագայում հենց Թալիշում բնականոն կյանքը վերականգնելն է, Sputnik Արմենիա ռադիոկայանին ասաց ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի- Sputnik. Քառօրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդած օրերին գնդակոծված ԼՂՀ Թալիշ գյուղի վերականգնումը և թալիշցիների վերադարձը հենց իրենց գյուղ առաջնահերթություն է, ասաց Արտակ Բեգլարյանը։

Այդուհանդերձ, այս պահի դրությամբ կառավարությունը և հենց թալիշցիները գտնում են, որ դեռևս չարժե վերադառնալ, հայտնեց նա` ավելացնելով, որ պետք է ժամանակավոր, միջնաժամկետ ինչ-որ լուծում գտնել։

© Sputnik / Asatur YesayantsԹալիշ գյուղը գնդակոծությունից հետո
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Թալիշ գյուղը գնդակոծությունից հետո

«Նրանց առաջարկում ենք բնակվել Շուշիում, Ալաշամում, ևս 2-3 գյուղում տների կառուցման գործընթացն ավարտվում է, տարբեր թաղամասեր են կառուցվում, որոնք հետագայում մոտակա ամիսներին կամ շաբաթներին նրանց կառաջարկվեն, մի մասին կտեղավորենք այդ տներում»,- հայտնեց Բեգլարյանը։

Նրա խոսքով` վերաբնակեցված թալիշցիներին կտրամադրվի բնակարան, աջակցություն կցուցաբերվի աշխատանքի հարցում, կփոխհատուցվի տեղահանման ընթացքում պատերազմական գործողությունների պատճառով ունեցած վնասներն ամբողջովին, «մի բան էլ ավելի»:

«Խոսքը բոլոր թալիշցիների մասին է, նաև նրանց, ովքեր Հայաստանում են ապաստան գտել: Մեզ համար նախընտրելի է, որ բոլորը վերադառնան Արցախ, այդ թվում՝ Հայաստանում ապաստանած թալիշցիները»,- ընդգծեց Բեգլարյանը:

Թալիշցի 104–ամյա տատիկին փրկել է թոռնիկը - Sputnik Արմենիա
Թալիշ. թե ինչպես թոռը փրկեց 104–ամյա տատին` շալակած տանելով 300 մետր
Նրա խոսքով` որոշ թալիշցիներ նոր վայր տեղափոխվելու նախնական համաձայնություն տվել են, նախընտրելի է, որ նրանք թիմային որոշում կայացնեն` 10-20 ընտանիքով որոշեն, թե որ տարբերակն է իրենց համար նախընտրելի:

Խոսելով մեկ այլ տուժած բնակավայրի` Մատաղիսի մասին` Բեգլարյանը նշեց, որ այնտեղ լուրջ խնդիր չկա, և այս պահի դրությամբ մատաղիսցիները հիմնականում վերադարձել են և անցել բնականոն կյանքին:

«Այստեղ էլ նրանց աջակցելու ենք, իրականացնելու ենք սոցիալ-տնտեսական ծրագրեր, փոխհատուցելու ենք վնասները, բայց նրանց վերաբնակեցման մասով ոչ մի կարիք չկա: Իրենք բնակվում են իրենց տներում»,- նշեց խոսնակը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

© Sputnik / Asatur YesayantsԼՂՀ Մատաղիս գյուղն ապրիլի սկզբին
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
ԼՂՀ Մատաղիս գյուղն ապրիլի սկզբին

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0