ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ արձակել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: