00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալբերտ Ղազարյան. «Սա իմ հաղթանակը չէր, այլ՝ Հայոց բանակի, հայ զինվորի հաղթանակը»

© PHOTOLUREАлберт Казарян
Алберт Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսը հայերի համար հաղթանակների ամիս է, ու հայ մարզիկներն էլ իրենց հաղթանակներով շարունակում են այդ ավանդույթը։ Մոսկվայում մայիսի 9-ին Ալբերտ Ղազարյանն իր հաղթանակը նվիրվեց հայ զինվորին, որը պահպանում է երկրի սահմաններն ու խաղաղությունը

Խաչիկ Չախոյանը զրուցել է Ալբերտ Ղազարյանի և նրա մարզիչ Հայկ Ղուկասյանի հետ:

- Մենամարտից հետո ադրբեջանցիները հրաժարվեցին իրենց մարզիկից՝ նշելով, որ Մուրթազովը ադրբեջանցի չէ, այլ՝ դաղստանցի: Ինչո՞վ է սա բացատրվում, պարոն Ղուկասյան:

— Երևի թե այս պարտությունը նրանց համար շատ թանկ արժեցավ: Մուրթազովն ինքն էր մեզ մարտահրավեր նետել ու քառօրյա պատերազմից հետո ուզում էր հերոսանալ՝ հաղթելով հայ մարզիկին: Սակայն ադրբեջանցին ընկավ իր իսկ փորած փոսը: Մենք այդ մենամարտին շատ լավ էինք պատրաստվել: Սկսած մուտքի երաժշտությունից, վերջացրած հագուստով: Ես նույնիսկ հրահանգ էի տվել Ալբերտին՝ ոչ մի կերպ չհանձնվել, եթե նույնիսկ դժվարին իրավիճակում կհայտնվի:

Смешанные единоборства. Архивное фото. - Sputnik Արմենիա
Ալբերտ Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և հաղթանակը նվիրեց հայ զինվորին

-Ալբերտ կա՞ տարբերություն, թե ով է մրցակիցդ: Եվ եթե այո, ապա մրցակցիդ ադրբեջանցի լինելը ի՞նչ ազդեցություն է ունենում քեզ վրա:

— Ճիշտն ասած՝ հակառակորդը մնում է հակառակորդ և հիմնականում տարբերություն չկա: Բայց այս անգամ, երբ իմացա, որ ադրբեջանցի է, ինչ-որ այլ զգացողություններ ունեի: Նախապատրաստվելիս ավելի երկար էի մարզվում, ավելի էի բարդացնում մարզումներս՝ անպայման հաղթանակի հասնելու համար:

-Մենամարտի հենց սկզբում ադրբեջանցին նետվեց դեպի քեզ: Դու պատրա՞ստ էիր մարտի նման մեկնարկին:

— Ես բնականաբար նայում էի մրցակցիս աչքերին ու, նրա մեջ մեծ ագրեսիա տեսնելով, սպասում էի, որ նետվելու է առաջ: Մենք էլ ունեինք մեր նախապատրաստած պլանը: Երբ նա հարձակվեց, ես ցույց տվեցի, որ հարվածն ինձ դիպել է, ու նա ի վերջո հայտնվեց իմ ծուղակում: Պարտերում նա արդեն ոչինչ անել չկարողացավ:

-Մուրթազովը մենամարտից առաջ խոսք էր տալիս, որ հաղթելու է, հորդորում էր քեզ վերադառնալ տուն: Հոգեբանական գրոհ էր քո նկատմամբ: Դա իր ազդեցությունն ունեցա՞վ:
— Ես լսել էի նրա ելույթը և որոշել էի, որ Մուրթազովը մենամարտի համար հատկացված հինգ րոպեները չի անցկացնելու ռինգում, ու փաստացի դա ինձ հաջողվեց. մեկնարկից 56 վայրկյան անց ես արդեն հաղթել էի:

-Մենամարտից հետո քո ելույթը մեզ բոլորիս ոգևորեց, երբ դու նշեցիր, որ հաղթանակդ նվիրում ես հայ զինվորին՝ ասելով. «Ես ձեր ցավը տանեմ, ես ձեր հետ եմ, ու սա ձեր հաղթանակն է, հա՛յ զինվորներ»: Այդ ելույթը պատրաստե՞լ էիր:

— Քանի, որ ես դեպի ռինգ դուրս եկա զինվորական հագուստով, դա արդեն պարտավորեցնող էր: Դա իմ մենամարտը չէր, այլ՝ մեր զինվորի, հայ ազգի մենամարտը: Այդ պատճառով էլ արդեն որոշված էր, որ հաղթանակը նվիրվելու է Հայոց բանակին, հայ զինվորին:

-Պարոն Ղուկասյան, իսկ մտավախություն չունեի՞ք, որ Ալբերտը կարող է պարտվել:

— Դե սպորտում ամեն ինչ հնարավոր է, ու երբ մենամարտի սկզբում Ալբերտն ընկավ, ես կես մարդ դարձա: Մենք իրավունք չունեինք զինվորական հագուստ կրելուց հետո պարտվել: Բայց ամեն ինչ շատ լավ դասավորվեց: Ես նույնիսկ Ալբերտին հորդորում էի չխեղդել մրցակցին, այլ մի շարք հարվածներ իրականացնել, նոր հաղթել: Բայց Ալբերտը փորձում էր մրցակցին քնեցնել ու դրա համար էլ սեղմում էր օղակը: Սակայն մրցավարը թույլ չտվեց, ու շատերը հետո համացանցում նշում էին, որ հայը հաղթում էր ադրբեջանցուն, ռուսը միջամտեց ու բաժանեց նրանց (ծիծաղում է):

-Իսկ տարբերակ կա՞, որ Մուրթազովը ցանկանա ռևանշ մենամարտ անցկացնել:

— Տարբերակ կա, բայց չեմ կարծում, որ նման բան կլինի: Մենամարտից մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կայքերը գրում էին, որ իրենց մարզիկը կռվելու է հայի հետ, իսկ մենամարտից հետո նա դարձավ դաղստանցի: Դժվար թե նա նորից ցանկություն ունենա հայի հետ մենամարտելու: Ինչպես զինված ուժերում են հրաժարվում իրենց զինվորներից, այնպես էլ սպորտում՝ իրենց մարզիկներից: Հանցագործին հերոս են կարգում, ինչի՞ մասին է խոսքը:

Алберт Казарян - Sputnik Արմենիա
Հայ մարզիկն ադրբեջանցուն միջնամատ ցույց չի տվել

-Ալբերտ, պարզ է, որ ադրբեջանցու նկատմամբ հաղթանակի հասնելը, իհարկե, շատ մեծ էր: Բայց երբեմն նման բուռն ցանկությունից ավելի շատ սխալներ են թույլ տալիս: Սպորտային լեզվով ասած՝ կարող է մարզիկը «վառվել»:

— Համաձայն եմ, որ նման երևույթներ կան սպորտում: Շատ լավ ու ավելի ուժեղ պատրաստված մարզիկը երբեմն պարտվում է: Պետք է հոգեբանորեն ճիշտ պատրաստվել ու երբեք չթերագնահատել: Պետք չէ ձգտել հաղթանակի, այլ պետք է դուրս գալ ռինգ ու կռվել: Այդ դեպքում արդեն հաղթանակն էլ կգա:

-Ալբերտ, իսկ Հայաստանում զգացի՞ր քո հաղթանակի իսկական գինը:

— Իհարկե: Մարդիկ ինձ անընդհատ շնորհավորում են, փողոցում կանգնում, հետս նկարվում, նոր հաջողություններ ցանկանում: Ես շատ ուրախ եմ, որ մեր հաղթանակով նոր շունչ հաղորդեցինք հայ ազգին: Ես զգացի, որ մեր հաղթանակը ոգևորել է մեր ժողովրդին, ու հետագայում էլ ամեն ինչ կանեմ ոգևորության նոր առիթներ տալու համար: Ես իմ հաղթանակից հետո զգացի, որ իրոք դա միայն իմ ու մարզչիս հաղթանակը չէ: Նորից եմ կրկնում՝ սահմանին կանգնած հայ զինվորի հաղթանակն է. Փա՛ռք հայ զինվորին ու հայ ազգին, միայն հաղթանակներ բոլոր ասպարեզներում:

 

 

Լրահոս
0