ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ, պետք է նաև միջազգային հետաքննության մեխանիզմներ ծավալել, որոնք հնարավորություն կունենան խախտման դեպքում պարզել, թե որ կողմն է խախտել, և թիրախային քննադատություն կատարել:
«Մենք միշտ կողմնակից ենք եղել դրան, վերջին բանակցությունների ընթացքում կարծես թե խոսք գնաց այդ մասին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը բազմաթիվ անգամ կրկնել է, որ Հայաստանը կողմ է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, «տեսնենք, թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերում»:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից այդ միջոցառումները բազմաթիվ անգամ են կատարվել, այսինքն՝ դադարեցվել են կրակոցները, իսկ խախտումների դեպքում մենք միակողմանի հետաքնննություն ենք անցկացրել և ներկայացրել: Կարծում եմ, որ ցանկացած վեճի խաղաղ լուծման համար կարևորը վստահություն ստեղծելն է»- ասաց Սեյրան Օհանյանը: