ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: