ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Վիեննայից` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ստացված լուրերը շատ դրական էին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը` որպես ձեռքբերում գնահատելով երկու երկրների նախագահների կողմից 1994-95 թթ.-ի զինադադարի համաձայնագրի վերահաստատումը։
Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ դեսպանը «բարի կամքի դրսևորում» որակեց նաև երկու կողմերի պատրաստակամությունը` շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմներ ձևավորելու մասին։
«ՄԽ համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը»,-ասաց Ռիչարդ Միլսը։
Դեսպանը նշեց նաև, որ երկու նախագահների` հունիսին հանդիպելու համաձայնությունը ևս լավատեսություն է ներշնչում, և համանախագահների ու ԱՄՆ կառավարության անունից հույս հայտնեց, որ «այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ ու ԼՂ խնդրի համակողմանի կարգավորում»։