00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Ադրբեջանը դրժի իր խոստումը, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը

Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին հարցազրույց է տվել ինքնաթիռում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայացած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Երևան վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է` եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, Հայաստանն այլ ելք չի ունենա, քան համարժեք պատասխան տալը։

ՀՀ նախագահն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Մեր նպատակն էր պարզել արդյո՞ք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞ այնուամենայնիվ մենք կարող ենք խնդիրը լուծել քիչ կորուստներով։ Ընդհանուր առմամբ ես և իմ գործըկերները բավարարված ենք հանդիպման արդյունքներից և սրա մասին ավելի հստակ կարող ենք ասել, երբ կհնչի համանախագահների հայտարարությունը։ Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, բայց այնուհանդերձ Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրը և ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություների միջոցով հասնել խնդրի լուծմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում, որովհետև այդպիսի խոսակցությունները եղել են բազմիցս, բայց արդեն մի քանի տարի է` պայմանավորվածությունը չի պահվում։

«Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ, ուստի կտեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի, իհարկե մեր ցանկությունն է, որ այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով։ Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել, և մենք մի կառուցողական առաջարկ արեցինք, քանի որ խոսքը հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որ այդ մոնիտորինգը հաստատվի մինչև մեր հանդիպումը»,- ասել է նախագահը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է մայիսի 16-ի երեկոյան։

Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ:

Հանդիպմանը մասնակցել են երկու երկրրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները:

Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 

 

 

 

Լրահոս
0