00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետներ. Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդես կգա 3 նախապայմանով

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Քաղաքագետներ Արա Պապյանն ու Հրանտ Մելիք–Շահնազարյանը ներկայացրել են, թե այցն ինչպես կնպաստի ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի-Sputnik. Գոհար Սարգսյան. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննա է մեկնում 3 նախապայմանով, կարծում է Արա Պապյանը։ Դրանք են` վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ։ Արա Պապյանը կարևոր է համարում Հայաստանի առաջարկած հսկող սարքերի տեղադրումը շփման գծի ամբողջ երկայնքով։

Встреча президентов Азербайджана и Армении в Подмосковье - Sputnik Արմենիա
Սարգսյանն ու Ալիևը հակամարտության թեժացումից հետո առաջին անգամ կհանդիպեն Վիեննայում

Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ կարծում է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումն ըստ էության կծառայի հայկական կողմի առաջ քաշած նախապայմանների քննարկմանը։ Քաղաքագետը նկատում է, որ ադրբեջանական մամուլը դա փորձում է ներկայացնել որպես բանակցությունների վերսկսում։

Ըստ բանախոսի բանակցություններն այս պահին հնարավոր չեն։ Սա պարզապես հնարավորություն է մեր դիրքորոշումն ավելի հասկանալի դարձնել միջնորդ երկրների համար։

© Личная страница в ФейсбукеՀրանտ Մելիք-Շահնազարյան
Грант Мелик-Шахназарян - Sputnik Արմենիա
Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի տեղում խիստ պահանջներ ներկայացնել միջնորդ երկրներին և հասնել նրան, որպեսզի իրական քաղաքական ռեսուրսներ գործադրվեն։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական զսպման մեխանիզմներ վերջին 2 տարիների ընթացքում չէին աշխատում, դրա համար էլ լուրջ խնդիրներ կային հարցի խաղաղ կարգավորման տեսակետից»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ ժամանակն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն։ Եվ ավելացրել են՝ դա հնարավոր կլինի իրականացնել հաջորդ շաբաթ Վիեննայում, և հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում:

Հայտարարության հաջորդ օրը ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդ օրերին կայցելի Վիեննա, որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

 

Լրահոս
0