00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
8 ր
Աբովյան time
On air
18:54
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընտանիքի էվոլյուցիան կամ միգրացիան ընտանիքներ է քանդում

© Sputnik / Асатур ЕсаянцНациональный армянский праздник Трндез
Национальный армянский праздник Трндез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանիքի միջազգային օրը (International Day of Families), ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1993 թվականի հռչակագրի համաձայն, ամեն տարի նշվում է մայիսի 15-ին: Այդ օրը շատ երկրներում ընտանիքի անդամները հավաքվում են, պիկնիկներ կազմակերպում, վայելում մտերիմների ներկայությունը:

Ընտանիքը ցանկացած երկրի հասարակության հիմքն է: Որոշ պետություններում անցկացվում են ընտանիքի ինստիտուտն ամրապնդելուն ուղղված միջոցառումներ: Օրինակ` արևմուտքում մի հետաքրքիր պրակտիկա գոյություն ունի` պարգևատրել 25 տարին միասին բոլորած ամուսնական զույգերին: Վատ չէր լինի նման խրախուսանքներ լինեին նաև մեր երկրում:

«Հայկական ընտանիքն ավելին է, քան ընտանիքը»

Այս թևավոր արտահայտությունն ասել է Հայաստան այցելած հայտնի ռուս մանկական վիրաբույժ Լեոնիդ Ռոշալը, ով նկատի է ունեցել փոխադարձ նվիրվածությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և երեխաների հանդեպ ունեցած անսահման սերը:

© Из личного архиваԲազմազավակ ընտանիք Լոռիում
Многодетная семья в Лори - Sputnik Արմենիա
Բազմազավակ ընտանիք Լոռիում

Հայաստանում ավանդաբար ընտանիքին հատուկ սիրով են վերաբերվել, խորհրդային տարիներին երկիրը հայտնի էր դատարկ մանկատներով, իսկ այսօր պատկերը մի փոքր այլ է: Երբեմն նման հաստատություններում ապրում են երեխաներ, որոնց ծնողները ողջ և առողջ են:

Երկրորդ ընտանիքի հայտնվելը

Այն փոփոխությունները, որոնց հետ բախվեց հասարակությունը երրորդ հազարամյակի շեմին` ԽՍՀՄ փլուզում, անկախության կայացում, ռազմական գործողություններ Ղարաբաղում, այս ամենը զանգվածային աշխատանքային միգրացիայի պատճառ դարձավ` հիմնականում հայ տղամարդիկ են մեկնում գումար աշխատելու։

Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Միգրացիա. կյանքն օտար ափերում
Ընտանիքից հեռու գտնվելով` տղամարդիկ հաճախ «հարաբերություններ են ստեղծում» օտարության մեջ, ամուսնանում երկրորդ կամ երրորդ անգամ: Կյանքն ընտանիքից հեռու, վարձով բնակարաններում (ոչ լավ պայմաններում) կամ պարզապես բարաքներում ու հանրակացարաններում տղամարդկանց ստիպում է կանացի ջերմություն փնտրել օտարության մեջ:

Գումար վաստակելու և ընտանիքին գումար հասցնելու հետ մեկտեղ տղամարդն ընտանիքից գաղտնի հարաբերություններ է ստեղծում և երկրորդ կես գտնում։ Ընդ որում` շատերը ամեն տարի գալիս են «ընտանիքներին տեսակցության», հետո բողոքում, թե կինը որտեղից կարող էր ՄԻԱՎ-ով վարակվել: Ինտիմ հարաբերություններ ունենալով արտերկրում և հայրենիք վերադառնալով` հաճախ այդ տղամարդիկ հասցնում են իրենց կանանց «օտար» սեռական հիվանդություններով վարակել:

Կանայք ավելի ուժեղ են դառնում

Սակայն ոչ միայն տղամարդիկ են գումար աշխատելու մեկնում: Այնպես է ստացվել, որ կանայք էլ ցուրտ ու մութ 90-ականներից սկսած մեկնում էին ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան և այլ երկրներ` հացի փող վաստակելու: Եվ մինչ օրս այս հոսքը չի դադարում` կինը դարձել է ընտանիքի նոր կերակրողը:

Պրակտիկան ցույց է տվել, որ երեխաների հետ մենակ մնալով` կանայք ինչ-որ պահի դադարում են ամուսնու բացակայությունից տառապել, ոտքի են կանգնում, ավելի ուժեղ են դառնում (ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես), սկսում միաժամանակ և՛ մոր, և՛ հոր դեր կատարել:
Հայ կինը շատ է փոխվել: Նա ավելի խիստ է դարձել, սովորել է շատ հարցեր ինքնուրույն լուծել:

Նրանք այն մայրերն են, ովքեր չեն տեսնում, թե ինչպես են մեծանում իրենց երեխաները, քանի որ ստիպված են, օրինակ, Իսպանիայում դայակ աշխատել, որպեսզի գոնե ինչ-որ գումար ուղարկեն Հայաստանի իրենց գործազուրկ ընտանիքներին:

Фотографии режиссёра-документалиста Алексея Шутова - Sputnik Արմենիա
Փակ շղթա կամ ինչպես են կանայք ապրում առանց տղամարդկանց

Երիտասարդ տղաները, առողջությունը վտանգելով, շինարարական աշխատանքներ են անում, «ասֆալտ փռում» ու այլ «սև» աշխատանք կատարում: Այս ամենը կարելի է անվանել ընտանիքի ապրուստի միջոցի տղամարդկանց և կանանց որոնումներ:

Վերը նշվածն, անկասկած, իր ազդեցությունն է թողնում ընտանիքի անդամների վրա: Նրանք սովորում են ապրել իրարից հեռու, զգացմունքները սառչում են, իսկ վատագույն դեպքում` կանայք և տղամարդիկ տանջվում են ամուսնու կամ կնոջ երկարատև բացակայության պատճառով:

Ընտանիքի քայքայման ևս մեկ պատճառ` սոցիալական հոռետեսության բարձր մակարդակը: Եթե մոտ ժամանակներում վստահության մակարդակը իշխանությունների նկատմամբ չբարձրանա, ապա Հայաստանում իսկապես ժողովրդագրական աղետն իրականություն կդառնա:

 

 

Լրահոս
0