00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փակ շղթա կամ ինչպես են կանայք ապրում առանց տղամարդկանց

© Из личного архиваФотографии режиссёра-документалиста Алексея Шутова
Фотографии режиссёра-документалиста Алексея Шутова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արական բնակչության որոշ մասը տարիներ շարունակ մեկնում է Ռուսաստան գումար աշխատելու։ Վերջին շրջանում խնդիրը սրվել է։ Այն մասին, թե ինչպես է գյուղում կինն ապրում առանց տղամարդու օգնության, ֆիլմ է նկարահանում ռուս ռեժիսոր Ալեքսեյ Շուտովը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ռուս ռեժիսոր-վավերագրող Ալեքսեյ Շուտովը, որը ֆիլմ էր նկարահանում Հայաստանում, զարմացած է, թե ինչպես են հայ կանայք, հատկապես գյուղերում, կարողանում առօրյա գործերն անել ու հոգսերը հոգալ այն դեպքում, երբ նրանց ամուսինները գտնվում են Հայրենիքի սահմաններից դուրս` փորձելով հացի փող աշխատել։ Սա դրդեց նրան վավերագրական ֆիլմ նկարահանել, որը կպատմի հայ գյուղացու կյանքի, հատկապես մեկ ընտանիքի չորս սերնդի կանանց մասին։

© Sputnik / Asatur YesayantsРեժիսոր-վավերագրող Ալեքսեյ Շուտով
Режиссёр-документалист Алексей Шутов - Sputnik Արմենիա
Рեժիսոր-վավերագրող Ալեքսեյ Շուտով

Ամենաավագը 90 տարեկան է, ամենաերիտասարդը` 22։ Ալեքսեյը ցանկանում է ընդգծել, որ նրանք ստիպված են լինում ամեն ինչ անել միայնակ` տնտեսություն վարել, հող մշակել, բերք հավաքել, կենդանիներին խնամել և այլն;

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կինս մի քանի տարի առաջ աշխատանքի բերումով եկավ Հայաստան։ Նա վերադարձավ, պատմեց իր ուղևորության մասին, ես զարմացած էի ու որոշեցի նույնպես գալ Հայաստան։ Այս տարվա հունվարին եկա Հայաստան` Ապարանի գյուղերից մեկը», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցին պատմեց Շուտովը։

Վիճակն իսկապես դժվար է։ Մեծամասնությունը Ռուսաստանում է գումար աշխատում։ Ռուբլու փոխարժեքն անցյալ տարվա համեմատ կրկնակի նվազել է, այնպես որ նույնիսկ Ռուսաստան մեկնելն իմաստ չունի։ Բայց չէ՞ որ գյուղերում ոչ մի աշխատանք չկա։ Նման իրավիճակը փակ շղթա է ստեղծում։ Ամուսինները, եղբայրներն ու հայրերը Հայրենիք վերադառնում են ձմռանը, հաճախ տարիներով չեն հայտնվում…

Ավանդույթներ ու խնդիրներ

Ալեքսեյը պատմեց, որ գյուղապետարանում 4 տղամարդ է աշխատում, իսկ որոշ տներում բնակվում են ծեր պապիկներ, ովքեր ֆիզիկապես չեն կարող մեկնել այլ երկիր գումար աշխատելու, նույնիսկ ամռանը չեն կարողանում օգնել կանանց։

Պարզվում է, որ կանայք գումար են աշխատում գյուղատնտեսական աշխատանք կատարելով։ Իսկ դա բավական դժվար է, քանի որ նրանք ստիպված են նաև հետևել տանն ու երեխաներին դաստիարակել։

© Из личного архиваԱլեքսեյ Շուտովի լուսանկարներից
Фотографии режиссёра-документалиста Алексея Шутова - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Շուտովի լուսանկարներից

«Ձմռանը մի քանի ամսով տղամարդիկ տուն են վերադառնում, իսկ գարնանը կրկին մեկնում գումար աշխատելու։ Այդ իսկ պատճառով իմ ֆիլմի հիմնական թեման գյուղի կանանց կյանքն է։ Սակայն ես չէի ցանկանա տղամարդուն վատ կողմից ներկայացնել», — նշեց ռեժիսորը։

«Ձայն։ Կամերա։ Մոտոր»

Ալեքսեյը նկարահանումը սկսել է սեփական ուժերով ու միայնակ, թեպետ սովորաբար աշխատում է ռեժիսորի ու հնչյունային ռեժիսորի հետ։ Ֆիլմը պատմում է նաև ժամանակակից հայկական գյուղի կյանքի մասին, որի բնակիչները պահպանել են հին ավանդույթները։

«Գյուղում ես ու կինս ներկա գտնվեցինք ավանդական նշանդրեքի, նկարահանեցինք երեխայի ատամհատիկի արարողությունը։ Բնականաբար, կան պահպանված ավանդույթներ, սակայն մարդիկ ապրում են ժամանակակից կյանքով։ Այնքան խառն է ամեն ինչ` մարդիկ բջջային հեռախոսներ ու արագ ինտերնետ ունեն, համակարգիչներ, ավտոմեքենա, սակայն այս ամենի հետ մեկտեղ փորձում են որոշակի ավանդույթներ պահպանել», — ասաց Ալեքսեյը։

Նկարահանումների ընթացքում և ընդհանրապես գյուղում ապրելիս Ալեքսեյին զարմացրել է հայկական հյուրասիրությունը։ Նրա կարծիքով` սա կարող է կապված լինել նրա հետ, որ գյուղում գրեթե բոլորը բարեկամներ են։

© Из личного архиваԱլեքսեյ Շուտովի լուսանկարներից
Фотографии режиссёра-документалиста Алексея Шутова - Sputnik Արմենիա
Ալեքսեյ Շուտովի լուսանկարներից

«Մենք քայլում ենք այս գյուղով, մեզ հանդիպում ու ասում են. «ես քեռին եմ», «ես` մորաքույրը», «ես` եղբայրը»։ Միանգամից հյուր են կանչում, սեղան պատրաստում, սկսում հարցուփորձ անել` ինչ ենք այստեղ անում, ինչ ծրագրեր ունենք և այլն։ Կարծում եմ` նման հյուրընկալություն Ռուսաստանում չկա», — խոստովանեց պորտալի զրուցակիցը։

Ալեքսեյին դուր է եկել թոնրի խորովածը։ Խոստովանում է, որ շատ արագ ու համեղ է ստացվում։

«Տոների ժամանակ միշտ շատ մարդ է հավաքվում, կենացներ են խմում, սա նույնպես զարմացրեց ինձ։ Մի միջոցառման ժամանակ հայկական երաժշտություն էր հնչում, ու ինձ դուր եկան հայկական առույգ պարերը։ Դրանք այնքան աշխույժ են, որ ակամայից սկսում ես պարել», — պատմեց ռեժիսորը։

Ալեքսեյը տպավորված է նաև մկրտության արարողությունից։ Հետաքրքիր է, որ տեղի եկեղեցում քահանա չկա, տեղացիներն իրենք են հետևում ու խնամում եկեղեցին։ Իսկ քահանային հրավիրում են տարբեր առիթներով։

Ալեքսեյը չի հասցրել հայկական հարսանիք տեսնել, սակայն համոզված է, որ ամեն ինչ դեռ առջևում է։

© Из личного архиваՌեժիսոր-վավերագրող Ալեքսեյ Շուտով
Режиссёр-документалист Алексей Шутов - Sputnik Արմենիա
Ռեժիսոր-վավերագրող Ալեքսեյ Շուտով

«Ինձ հետաքրքրում է, թե ինչպես է այստեղ կյանքն ընթանում ամռանը, քանի որ ամառը գյուղի համար բարդ ժամանակաշրջան է, իսկ տղամարդիկ բացակայում են այդ ընթացքում», — ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ալեքսեյը Հայաստան վերադառնալու հույս ունի ամռանը, որպեսզի շարունակի ու ավարտին հասցնի ֆիլմի նկարահանումները, իսկ այս պահին փորձում է գտնել մարդկանց, որոնք կօգնեն իրեն այս դժվար նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում։

 

 

Լրահոս
0