ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Եվրոպայի մարմնամարզության առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում մարզչին:
Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 25-29-ը, Շվեյցարիայի Բեռն քաղաքում: