ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր, հայտնում է ՀԱՕԿ կայքը:
Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավեց առաջին տեղը:
Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն են:
Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:
Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը: