00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տարեկան գոնե մի փողոց կվերափոխվի

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մի շարք փողոցներում, մասնավորապես Արշակունյաց պողոտայում, շատ են տերևազուրկ ծառերը։ Ո՞վ պետք է զբաղվի ծառերի բուժման հարցով, խնդիրը վերացնելու համար ի՞նչ է անում քաղաքապետարանը։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս և այլ հարցերի է պատասխանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Սուրեն Մաքսապետյանը նշում է, որ դեռ խորհրդային տարիներին մայրաքաղաքի մի շարք հատվածներում ծառատեսակների սխալ ընտրություն է կատարվել, և դրանց ազդեցությունն այսօր է զգացվում։ Օրինակ`Զաքյան փողոցում հիմնականում սոսիներ են տնկված, որոնք, Մաքսապետյանի խոսքով, «էտման աշխատանքները լավ չեն տանում», այդ պատճառով աշխատում են զերծ մնալ էտումներից. ժամանակ առ ժամանակ միայն հեռացնում են չորացած ճյուղերը, որոնք իրական վտանգ են սպառնում փողոցով երթևեկող ավտոմեքենաների համար։

Երևանի քաղաքապետարանը որոշել է ուղղել խորհրդային տարիների սխալներն ու աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ` Գրիգոր Լուսավորիչ-Խորենացի հատվածում թեղիներն արդեն փոխարինվել են հացենիներով, որոնք առանց վարակի ծառեր են, գերազանց դեկորատիվ տեսք են ապահովում և թթվածին են մատակարարում շրջակայքին։

«Երևանում թեղիները պետք է աստիճանաբար դուրս գան, դրանք վարակ կրող ծառեր են, դեկորատիվ, ոչ գեղեցիկ։ Ժամանակը շատ քիչ է լինում աշնանն ու գարնանը, բայց պետք է հասցնենք և տարեկան գոնե մեկ փողոց վերափոխենք»,- ասաց Մաքսապետյանը։

Իսկ մինչ այդ Երևանում ծառերը հիվանդություններից զերծ պահելու համար քաղաքապետարանն ամեն տարի բուժման աշխատանքներ է կատարում, ծառերից յուրաքանչյուրը (հիմնականում`թեղիներն ու կաղնիները) 3-4 անգամ մշակվում է թունաքիմիկատներով։ Սուրեն Մաքսապետյանը նշում է, որ հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացնում էտման աշխատանքների ժամանակ, իսկ դրա հիմնավոր պատճառ չկա։

«Երբ թեղիների խորը էտման աշխատանքներ ենք կատարում, անտեղի աղմուկ է բարձրանում։ Չեն գիտակցում, որ խորը էտման միջոցով ծառերը հետագայում զերծ կմնան վարակից, լվիճների ազդեցությունից,- ասում է Մաքսապետյանը` նշելով, թե տպավորություն է ստեղծվում, որ ծառը տկլորացրին, բայց իրականում հենց խորը էտման շնորհիվ է հնարավոր դառնում զերծ մնալ թունաքիմիկատների ազդեցությունից։

Մեկ շաբաթից հետո Երևանում կսկսվեն ծառերի բուժման աշխատանքները, և դա կկատարվի սեզոնի ընթացքում 2-3 անգամ։

Մաքսապետյանի խոսքով` վարակները լիովին վերացնել չի հաջողվում, բայց ծառերը վարակների հիմնական ազդեցությունից զերծ պահել հաջողվում է։

Նշենք, որ այս տարի մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15000 ծառ, մոտ 20000 վարդի թուփ և ևս 3000 ծաղկող թուփ։

 

Լրահոս
0