Պայթած ավտոմեքենայի ղեկին մահապարտ է եղել։
Վերջին տվյալների համաձայն` զոհերի թիվը հասել է 64-ի։ 87 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է Iraqi Media News Agency-ն ` հղում անելով ոստիկանության աղբյուրին։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը։ Ծայրահեղական կազմակերպության անդամների թվի վերաբերյալ տվյալները տատանվում են 50-200 հազարի սահմանում։