00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան, Հայկ Կոնջորյան
13:11
9 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցիների 35%–ը կողմ է Լեռնային Ղարաբաղի անկախացմանը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցիների 71%–ը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ռուսաստանցիները հավատում են, որ իրենց պետությունը կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդ որում, նրանք կողմ են Ղարաբաղի անկախացմանը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի իրականացրած հարցմանը մասնակցել է 1.6 հազար մարդ Ռուսաստանի 46 շրջանի 130 բնակավայրից։

Սոցիոլոգները հարցրել են` արդյո՞ք տեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվել է։ Պարզվել է, որ այդ 72 տոկոսը լսել է այդ մասին։ Այս ցուցանիշն էապես տարբերվում է 2014 թվականի ցուցանիշից (45%)։

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Հայաստանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, բայց` դե ֆակտո

Հակամարտության խաղաղ կարգավորումն այսօր հնարավոր է համարում ռուսաստանցիների 71 տոկոսը (2014 թվականի 57-ի փոխարեն)։ Ընդ որում, 15 տոկոսը դրան չի հավատում։ Բացասական կանխատեսումներ են արել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները (20%), ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմնակիցները։

Այսօր 44 տոկոսը կարծում է, որ արյունահեղությանը վեջ տալու համար Ռուսաստանը պետք է որպես միջնորդ հանդես գա։ Երկու տարի առաջ նման դիրքորոշում ուներ բնակչության մեկ քառորդը (25%)։

36 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը պետք է չեզոք դիրք զբաղեցնի և դիտորդի դեր ստանձնի։ 2014 թվականին այս ցուցանիշը հասնում էր 60 տոկոսի։

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն աջակցելը նպատակահարմար է համարում 4 տոկոսը, Ադրբեջանին` 2 տոկոսը։

Հարցվածների 26%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, 11%-ը համարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, իսկ 13%-ն այն Հայաստանի տարածք է համարում։ Մեծամասնությունը (47%) դժվարանում է որոշել ԼՂՀ տարածքային պատկանելությունը։

35%-ը կարծում է, որ ելնելով Ռուսաստանի ազգային շահերից` հակամարտությունը լուծելու լավագույն տարբերակը ԼՂՀ անկախության ճանաչումն է։ Գրեթե յուրաքանչյուր տասներորդը (9%) կարծում է, որ Ռուսաստանի շահերից է բխում այն, որ ԼՂՀ-ն Հայաստանի մաս դառնա։ Ընդ որում, 18%-ը կարծում է, որ Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը նշանակություն չունի։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Շարմազանով. Որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը

Համառուսաստանյան կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշել է, որ հայ-ադրբեջանական հերթական թեժացումը մեծ ուշադրության է արժանացել ռուսաստանցիների կողմից։

«Հարցման մասնակիցներին հակամարտությունն առանձնապես չի հետաքրքրում, և նրանք կողմերից որևէ մեկին միանշանակ աջակցելու հակված չեն։ Այն դերը, որ մենք կարող ենք ունենալ այս իրավիճակում, խաղաղ հակամարտության միջնորդ դառնալն է։ Ռուսաստանցիները համարում են, որ հակամարտությունն անլուծելի չէ», — նշել է Վալերի Ֆյոդորովը։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը պարբերաբար խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0