ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Իսպանիայի հարավում շինարարները ջրատար խողովակներ տեղադրելիս 600 կգ հին հռոմեական մետաղադրամներ են գտել, հաղորդում է The Guardian-ը:
Սևիլյայի հնագիտական թանգարանի ղեկավարը հայտնաբերված իրերն «ինքնատիպ հավաքածու» է անվանել։ «Նման հայտնագործությունները բավականին հազվադեպ են», — ասել է Աննա Նավառոն:
Բրոնզե մետաղադրամները թվագրվում են 3-րդ դարի վերջով և 4-րդ դարի սկզբին:
Մետաղադրամները հայտնաբերվել են 19 հռոմեական սափորների մեջ՝ իսպանական Տոմարոս քաղաքում: Գանձի ճշգրիտ արժեքը դեռ չի որոշվել, սակայն Նավառոյի խոսքով` այն մի քանի միլիոն եվրո կարժենա:
Մետաղադրամների վրա դրված են Մաքսիմիանոս և Կոնստանտին կայսրերի կնիքները: Սակայն մետաղադրամները կարծես շրջանառության մեջ չեն եղել, քանի որ դրանց վրա մաշվածության հետքեր չունեն: