ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքական դպրոցը սեպտեմբերի 1-ից կբացի դռները. Չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով` դպրոցի հիմնումը նախատեսվածից փոքր-ինչ հետաձգվեց` կապված ապրիլի սկզբին ԼՂՀ-ում տիրող իրավիճակի հետ։ Սակայն, նրա հավաստիացմամբ, ծրագիրն անկատար չի մնալու, արդեն այս տարի կուսակցական դպրոցը կսկսի գործել։
Ավելի վաղ Աշոտյանը հայտնել էր, որ դպրոցը կսկսի գործել մայիսին։ Քաղաքական դպրոցում կսովորեն կուսակցության համակիրներն ու անդամները, ինչպես նաև կլինեն կուրսեր ՀՀ անկուսակցական քաղաքացիների համար։