00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյան. Ընդդիմադիրներից շատերը կարծում են, թե ամեն ինչ գիտեն

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ–ն որոշել է ստեղծել քաղաքական դպրոց, որը կկրի Անդրանիկ Մարգարյանի անունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով` սա գործադիր մարմնի որոշումն է, որը շուտով կքննարկվի ՀՀԿ խորհրդի նիստում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի-Sputnik. Գոհար Սարգսյան. Քաղաքական դպրոցի հիմնումը տարակարծություն է առաջացրել ՀՀԿ-ում, օրինակ, կուսակցության ակունքներում կանգնած Աշոտ Աղաբաբյանը դեմ է կուսակցական դպրոց ստեղծելու գաղափարին` ասելով` դա դիկտատուրա է, սա կոմունիստական կուսակցությունը չէ։ Արմեն Աշոտյանն ինքը դրական է համարում իր կուսակցի կարծիքը։

«Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն, դուք պետք է ուրախանաք, որ հանրապետական կուսակցությանը հաջողվել է ունենալ քաղաքական պլյուրալիզմ հենց իր ներսում որոշումներ կայացնելիս։ Իսկ որոշումը կայացնելուց հետո դա պարտադիր է կատարման համար»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Քաղաքական դպրոցում կսովորեն կուսակցության համակիրներն ու անդամները, ինչպես նաև կլինեն կուրսեր ՀՀ անկուսակցական քաղաքացիների համար։ Դասախոսություններ կկարդան ոչ միայն ՀՀԿ ներկայացուցիչները։ Աշոտյանը հայտարարեց, որ անձամբ դասախոսելու է հրավիրելու Ստյոպա Սաֆարյանին։ Նա չբացառեց նաև, որ եթե լինեն արտասահմանյան պատվիրակություններ, նրանց նույնպես կխնդրեն պարբերաբար դասախոսություններով հանդես գալ դպրոցում։

«Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես մեր կուսակցության համապատասխան թեմաներին ու ոլորտներին տիրապետող անձիք, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելությունը երկրորդական է այս պահի դրությամբ, որովհետև մեզ համար կարևոր է, որ մեր դպրոցում դասավանդեն այս կամ այն թեմային տիրապետող Հայաստանի լավագույն մասնագետները»,-ասաց Ամեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահն ընդդիմադիր դաշտում «տեսնում է արժանի և կիրթ քաղաքական գործիչների, որոնցից կարելի է բան սովորել»։

«Ես չեմ ամաչում դրա մասին խոսել։ Ամենավտանգավոր մարդը նա է, ով կարծում է, որ ամեն ինչ գիտի։ Ցավոք, ընդդիմադիրների մեջ այդպիսիք շատ են»,- ասաց Աշոտյանը։

Նա վստահեցրեց, որ Քաղաքական դպրոցի սերտիֆիկատը կարևոր է լինելու մարդու համար` որպես սեփական գիտելիքի հարստացման հնարավորություն, բայց ոչ որպես անցաթուղթ դեպի մեծ քաղաքականություն։

«Կարևոր է, որ դպրոցը լրացուցիչ հնարավորություն ընձեռի մեր քաղաքացիների, համակիրների ու անդամների համար, բայց չդառնա վարչական մարմին, որով անցնելը դառնում է միակ պայմանը մտնելու մեծ քաղաքականություն»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանը հույս ունի, որ դպրոցը կսկսի գործել մայիսին։ Դպրոցն օգտվելու է կուսակցական ենթակառուցվածքներից ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ֆինանսավորվելու է ՀՀԿ-ի կողմից։ Օրենքի շրջանակում համագործակցելու են նաև միջազգային կառույցների հետ, որոնցից ակնկալելու են ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական օգնություն։

 

 

 

Լրահոս
0