00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ հիշում է հաղթանակած աշխարհն Արմենակ Ֆահրադյանին

© Sputnik / Асатур ЕсаянцАрменак Фаградян
Арменак Фаградян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացնում ենք Արմենակ Ֆահրադյանի պատմությունը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մենք այցելեցինք Քանաքեռ թաղամաս` մեզ հայտնի հասցեով։ Սեղմեցինք զանգի կոճակը։ Դուռը բացեց 40-ամյա մի կին և մեզ ներս հրավիրեց։

Լայն միջանցքով մտնում ենք հարմարավետ խոհանոց, որտեղ սեղանի մոտ ճաշում էր Հայրենական մեծ պատերազմի վետերան Արմենակ Ֆահրադյանը։ Մեր ներս մտնելուն պես նա վեր կացավ, ողջունեց մեզ ու հրավիրեց իր հետ սեղան նստել։

Մենք շնորհակալություն հայտնեցինք և անցանք կողքի սենյակ։ Մի քանի րոպե անց մեզ միացավ նաև պապիկը։ Զրույցի տրամադրվելով` նա նստեց իր տեղը` բազմոցի անկյունում։

Արմենակ Ֆահրադյան
Арменак Фаградян - Sputnik Արմենիա
Արմենակ Ֆահրադյան

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Արմենակ Ֆահրադյանը դեռ 16 տարեկան էր, այդ իսկ պատճառով նրան բանակ կանչեցին և ռազմաճակատ տարան միայն 1943 թվականին։ Հայրենական մեծ պատերազմի վետերանը հիշում է, թե ինչպես ռազմական գործողությունների սկզբում իրենք ընկերներով տարբեր ծանրոցներ էին հավաքում ռազմաճակատ ուղարկելու համար, զուգահեռաբար աշխատում էին կոլխոզում և հասցնում դպրոց գնալ։

«Հիշում եմ` ինչպես մեզ բանակ զորակոչեցին` Վանաձորի մոտ, որտեղ ես դիպուկահար էի, այնուհետև` արդեն 1943 թվականին, ուղարկեցին ռազմաճակատ։ Ծառայակիցների խմբի հետ Ավչալայով և Ստալինգրադով ապրանքատար վագոնով ինձ Ռժև ուղարկեցին։ Այդ ժամանակ մեզ տեղավորեցին մարշալ Բաղրամյանի վաշտում», — ասաց Արմենակ Ֆահրադյանը։

Орден защитника отечества и Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Անմահ գունդ» ակցիան
Հիշողության մեջ քիչ բան է պահպանվել ռազմաճակատի օրերից։ Պատմության կեսից նա կանգ է առնում և ասում`ա˜խ, սկլերոզ, ու փորձում մտաբերել իր նախորդ խոսքերը։

Արմենակ պապիկը ցավում է, որ զինվորական չդարձավ։ Նա հիշում է, թե ինչպես ընկերների հետ միասին ընկան մեսերշմիտների կրակի տակ։

«Ցուրտ, բուք ու բորան, մինչև ծնկները ձյուն։ Ես և հինգ զինվոր փորձեցինք հասնել մեր ստորաբաժանում, երբ նկատեցինք, որ 20 մետր բարձրության վրա մեր ուղղությամբ կրակ բացեցին մեսերշմիտները», — պատմում է պապիկը` ավելացնելով, որ ծանր վիրավորում է ստացել։ Նա խոստովանում է, որ կարող էր զոհվել, եթե չլիներ Արամայիս անունով զինվորը, ում նա հոսպիտալից հետո այդպես էլ չկարողացավ գտնել։

«Ինձ երեքուկես ժամ վիրահատում էին ռազմական հոսպիտալում, — հիշում է պապիկն ու ավելացնում, — երբ ես նարկոզից դուրս եկա, միանգամից սկսեցի ուտել (ժպտում է)»։

Հոսպիտալներում բուժում ստանալուց հետո Արմենակ պապիկը միայն մի քանի ամիս անց վերադարձավ հայրենիք` Հայաստան։

Փաստորեն նա փրկվել է ռազմի դաշտում, այնտեղ, որտեղ շատերն ընկել էին։ Ողջ էր մնացել իր հոր` Ղուկասի պես, ով XX դարասկզբին Մուսալեռի ազատագրման կամավորական ջոկատներում էր կռվում։

Արդյունքում Օսմանյան կայսրության կառավարությունը թիկունքից դավաճանության հետևանքով շատ արագ հայտնաբերեց հայ կամավորներին. Ղուկասին 18 կամավորների հետ ձերբակալեցին։

«Նրանց պետք է կախաղան հանեին, հորս` նույնպես։ Սակայն Եգիպտոսի առաջին վարչապետի և արտգործնախարարի որդի Պողոս Նուբար փաշան, տեղեկանալով իր հայրենակիցների մասին, կարողացավ նրանց հետ գնել ոսկե մետաղադրամներով, և մահապատիժը փոխարինվեց ազատազրկմամբ։ Միջնորդ դարձավ ավելի ուշ Հայոց ցեղասպանությունը կազմակերպած Ահմեդ Ջեմալ փաշան», — հիշում է Արմենակ պապիկը։

Аврора Мардиганян рассказывает о том, как турки убили ее семью - Sputnik Արմենիա
Ավրորա Մարդիգանյանը պատմում է, թե ինչպես են թուրքերը սպանել իր ընտանիքի անդամներին
Փաստորեն Պողոս Նուբար փաշան փրկեց 18 բանտարկյալի` Ահմեդ Ջեմալի փաշայի միջնորդությամբ սուլթան Մեհմեդ V Ռեշադին վճարելով յուրաքանչյուր հայի քաշով ոսկի։ Ղուկասին և 18 կամավորներին դատապարտեցին 101 տարվա ազատազրկման։

«Հայրս հաճախ հիշում էր, թե ինչպես էին նրանց կտտանքների ենթարկում, սակայն նա կարողացավ դիմանալ դրանց և անգլիական ու ֆրանսիական զորքերի կողմից Սիրիայի ազատագրման համատեղ գործողությունների ժամանակ նրան նույնպես ազատեցին բանտից», — ասում է վետերանը։

Ղուկասը տուն վերադարձավ, սակայն ոչ ոքի ողջ չգտավ, նրան ասացին, որ ծնողներին, կնոջը և երեխաներին սպանել են։

«Հայրս հետագայում ամուսնացավ մորս հետ, և նրանք յոթ երեխա ունեցան։ Նա մինչև կյանքի վերջը հիշում էր իր ընտանիքի մասին և հույս ուներ, որ նրանք գուցե ողջ են և կարողացել են փախչել ու փրկվել», — հիշում է պապիկը։

Զրույցը մոտեցավ ավարտին, պապիկը վեր կացավ, մեզ հաջողություն ու խաղաղ երկինք մաղթեց։

 

 

 

Լրահոս
0