ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի- Sputnik. «Անմահ գունդ» հասարակական ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին, մայիսի 9-ին առաջին անգամ տեղի կունենա Երևանում, հաղորդում են ակցիայի կազմակերպիչները:
Ակցիայի նպատակն է հարգել զոհված հերոսների հիշատակը, ընդգծել սերունդների հաջորդականության գաղափարը, հարգանքի տուրք մատուցել ՀՄՊ վետերաններին: «Անմահ գնդի» մասնակիցները Երևանի կենտրոնով կտանեն իրենց պապերի և հայրերի լուսանկարները, որոնք կարծես կենդանություն կառնեեն այդ լուսավոր և մեծ տոնին՝ Հաղթանակի օրը:
Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ՀՀ Պատերազմի վետերանների միությունը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, ռուսական մշակույթի «Հարմոնիա» միջազգային կենտրոնը, Հայաստանի խորհրդային սպաների միությունը: