00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվանակից պապիս որոնելիս

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցПристань в Севастополе.
Пристань в Севастополе. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս տարի առաջ Հաղթանակի օրը ինձ հետ գրեթե առեղծվածային դեպք պատահեց: Մոսկվայի իմ բնակարանում հեռուստացույց էի դիտում բաց պատուհանի մոտ: Պատերազմի մասին ֆիլմ էր ցուցադրվում:

«Շնորհակալություն պապիկիս Հաղթանակի համար»,- հանկարծ փողոցում բացականչեց հարբած անցորդը:

Այդ կարգախոսը, որն առաջին անգամ չէի լսում, ստիպեց ինձ մտածել:

Հորական կողմից պապս իմ անվանակիցն է: Նա չի վերադարձել պատերազմից: Ընտանեկան արխիվում նրա ոչ մի լուսանկար չի պահպանվել: Մանկուց ես գիտեի միայն այն, որ նրան հողին են հանձնել Սևաստոպոլի մոտ: 80-ականների սկզբին հայրս նամակագրական կապի մեջ էր այդ երկրամասից ինչ-որ մեկի հետ, ով խնամում էր եղբայրական գերեզմանները: Այդ մարդը հայտնել էր նրան շիրիմի տեղը: Հայրս գնացել էր այնտեղ: Բայց շուտով կյանքից հեռացավ նաև նա, ուստի այլևս չկար մեկը, ումից կարող էի մանրամասներ իմանալ պատերազմում կռված պապիս մասին:

Պատուհանից այն կողմ լսվող աղմուկը ստիպեց մտածել: Չէ՞ որ հավանաբար նրան հողին են հանձնել առանց հոգեհանգստի արարողության: Պապս ծնվել էր հեղափոխությունից առաջ, նշանակում է՝ կնքված է եղել: Իսկ հուղարկավորել են նրան արդեն խորհրդային աթեիզմի շրջանում: Լավագույն դեպքում համազարկ են տվել հրացաններից և վերջ:

Ես որոշեցի չհապաղել և շտապեցի մոտակա ուղղափառ եկեղեցի՝ «Դոմոդեդովսկայա» մետրոյի մոտ: Հիշատակի աղոթք պատվիրեցի Դմիտրի զինվորի համար, մոմ վառեցի, բայց անբավարարվածության զգացումը չէր լքում ինձ: Ուզում էի ինչ-որ մեկի հետ խոսել ապրումներիս մասին: Աչքերով փնտրեցի քահանային: Նա անկյունում լսում էր հավատացյալների խոստովանությունները: Հերթը երկար էր, և ես որոշեցի մի քիչ ցրվել և ավելի ուշ գալ եկեղեցի:

Մետրոյից ոչ հեռու ուշադրություն դարձրեցի կոթողին: Ես նախկինում էլ էի այն նկատել, բայց առանձնապես ուշադրություն չէի դարձրել: Այժմ մոտեցա դրան յուրահատուկ զգացողությամբ: Կոթողի վրա գրված էր այն գյուղերի զոհված բնակիչների անունները, որոնց տեղում հիմա գտնվում են Մոսկվայի հարավային շրջանները՝ Օրեխովո, Բորիսովո, Զյաբլիկովո: Մեխակներ գնեցի, դրեցի կոթողի մոտ: Քաղաքացիական ձևով հարգանքի տուրք մատուցեցի պապիս…

© Photo : ProjectnomadՊրիմորյան բանակի զինվորների եղբայրական գերեզմանոցը
Братское кладбище воинов Приморской армии - Sputnik Արմենիա
Պրիմորյան բանակի զինվորների եղբայրական գերեզմանոցը

Քահանային երկար սպասեցի: Հավատացյալները բաց չէին թողնում նրան՝ շարունակելով հարցեր տալ: Եվ ահա հասավ իմ հերթը: Արդեն երեկոյան ժամը վեցն էր: Պարզվեց` հոգևորականը կուսակրոնության երդում էր տվել և սկզբից իմ բոլոր հարցերին պատասխանում էր Սուրբ գրքից օրինակներով: Բայց հետո մենք անցանք ավելի վստահող տոնի: Նա ինձանից փոքր էր: Չնայած խորն աստվածաբանական գիտելիքներին՝ նրա կյանքի փորձ չուներ; Բայց զգացվում էր, որ զրույցը դուր էր գալիս նրան: Նա նույնիսկ խոստովանեց, որ առաջին անգամ է բախվում նման հարցի: Իսկ պատմեցի, որ բարձրացել եմ աստվածաշնչյան Արարատ լեռան գագաթը, նրա աչքերում մեծ հետաքրքրություն վառվեց իմ անձի նկատմամբ: Թեժ կետերում լրագրողի աշխատանքի մասին պատմություններս հարցեր առաջացրեցին արդեն նրա մոտ:

Старт акции Георгиевская ленточка - Sputnik Արմենիա
«Հաղթանակի ժապավեն. Հիշում եմ։ Հպարտանում եմ» ակցիան կանցկացվի Երևանում
Մենք զրուցեցինք երեք ժամ: Ինձ ամենաշատն անհագստացնում էր այն հարցը, թե արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եմ անում: Չէ՞ որ հայրս պապիս վերջին անգամ տեսել էր նախադպրոցական տարիքում: Ասում էին, որ նա ընտանիքը թողել էր մինչև պատերազմը, և նրա հետագա կենսակերպի մասին ոչինչ հայտնի չէր… Հնարավոր է, ես մոմ վառեցի և հոգեհանգստի աղոթք պատվիրեցի մի մարդու հիշատակի համար, ով մեղքեր է գործել, և նրա հոգին չի փրկվել, ու նշանակում է՝ չի զգացել երկրային հետնորդի հոգատարությունը; Ինչպե՞ս դա կզուգակցվի քրիստոնեական սկզբունքների հետ:

Նրա պատասխանը հանգստացրեց: Մասամբ: Բայց այդ մասին ավելի ուշ: Այդ երեկո նա ինձ ասաց, որ մարտի դաշտում զոհված զինվորը կյանքը տվել է հանուն մյուսների կյանքի: Նման մահը ներում է շնորհում բոլոր մեղքերին, և հոգին մաքրվում է: Այնպես որ իմ պապը հանգուցյալների աշխարհում այսօր զգաց, որ իրեն հիշում է անվանակից թոռը:

Քահանան հավաստիացրեց, որ ես ամեն ինչ ճիշտ եմ արել: Նա հետաքրքրվեց, թե ես ողորմություն տվե՞լ եմ: Դա պետք է անել, որպեսզի կարիքավոր մարդը, ում օգնություն է ցուցաբերվում, հիշի հանգուցյալին: Մեր զրույցի վերջում եկեղեցու մոտ այլևս մարդ չկար: Ես որոշեցի կրկին այստեղ գալ վաղը աշխատանքից հետո և վերջացնել սկսած գործը:

Բայց հաջորդ օրը մոռացա դա անել: Հետո որոշեցի մետաղադրամներ տալ առաջին պատահած մուրացկանին, բայց փողոցում ոչ մեկի դեմքը վստահություն չներշնչեց: Արդյունքում մի քանի օր ուշացումով ես կրկին գնացի եկեղեցի; Որոշեցի այնտեղ ողորմություն տալ, բայց որքան մոտենում էի եկեղեցուն, այնքան ինձ հիասթափեցնում էր «կարիքավորների» տեսքը:

Ճանապարհին երկու տղամարդ էր նստած գետնին, նրանց դիմաց գլխարկներ էին` մեջը դրված սրբապատկերներով: Նրանց դեմքերն անառողջ գույն ունեին: Նրանցից մեկը բարձրացավ, ինչ-որ բան քննարկեց «գործընկերոջ» հետ, հավաքեց օրվա հասույթը և գնաց ալկոհոլային խմիչքների խանութի կողմը: Ես որոշեցի չկապվել նման մարդկանց հետ:

Քիչ հեռվում նկատեցի ձեռքը պարզած մի կնոջ: Սկսեցի ինձ համոզել, որ կանայք ավելի գթասիրտ են: Բայց երբ մոտեցա, իմ դիմաց տեսա «փողոցային կնոջ» վառ կերպար: Անցա նրա կողքով: Ի՞նչ անեմ: Իմ մեջ հաղթեց տղամարդկային համերաշխությունը և մոտեցա հարբեցողներին: Մոտեցա թիկունքից, որպեսզի չհանդիպենք հայացնքներով: Փողը դրեցի գլխարկի մեջ և արագ խնդրեցի հիշել Դմիտրի անունով զինվորին: Սիրտս թեթևացավ, բայց հանկարծ լսեցի մի խռպոտ ձայն:

«Ի՞նչ, Դմիտրի զինվորի՞ն»,- կրկին հարցրեց մուրացկանը:

Նրա դեմքը դրամատիկ տեսք ուներ: Զգացվում է, որ մարդն իսկապես հավատում է, որ ուղղափառ մարդկության համար լուրջ առաքելություն է կատարում: Ես գլխով արեցի: Նա մտազբաղ ասաց` ահա, դե լավ: Շրջվեցի, դեռ մի քանի քայլ էի արել թեթևացած սրտով, երբ լսեցի նրա խռպոտ, երգեցիկ ձայնը:

«Միայն թե գինով չէ, լա՞վ»,- նա մանրամասն հայտնեց իր երեկոյան բոլոր ծրագրերը:

Մի ամբողջ տարի ես տեղս չէի գտնում այդ պատմության անավարտության զգացողությունից: Քահանան ասաց, որ եթե զինվորը զոհվել է մարտի դաշտում, ապա նրա բոլոր մեղքերը ներվում են, Աստված ընդունում է նրան:Ինձ սկսեց հետաքրքրել այն հարցը, թե ինչպես է մահացել պապս, ինչ հանգամանքներում: Ուրիշ որևէ մեկի համար այդ հարցը կարող էր ընդհանրապես արդիական չլինել, բայց ինձ հանգիստ չէր տալիս այդ միտքը, որովհետև շատ անձնական տպավորություններ էին կուտակվել թեժ կետեր կատարած ճանապարհորդություններից:

Посол РФ в РА Иван Волынкин - Sputnik Արմենիա
Ռուսաստանի դեսպան. հայերը մեծ ավանդ են ունեցել Երրորդ ռեյխի կործանման գործում
Զորքերում հաճախ լինում են ոչ մարտական կորուստներ: Հյուսիսային Կովկասում վահաբիստների հետ պատերազմի ժամանակ ես ականատես եմ եղել շատ դեպքերի, երբ մարդիկ մահացել են անզգուշության կամ պատահական հանգամանքների բերումով: Այնտեղ, որտեղ բոլորը զինված են և գրեթե միշտ` ալկոհոլի ազդեցության տակ, դա սովորական բան է: Բացի այդ` ճանապարհներով մեծ արագությամբ անցնում է զրահատեխնիկան, և հաճախ են պատահում մահացու ելքով վթարներ: Նշանակում է, եթե պապս մահացել է ոչ թե մարտի դաշտում, այլ դժբախտ պատահարի արդյունքում, նշանակում է՝ քահանայի ասածը մարտի դաշտից դրախտ «ուղեգրի» մասին չի գործում:

Ժամանակ առ ժամանակ ինձ անհանգստացնում էին այդ մասին մտքերը: Ճիշտ էր Գրիբոյեդովը, որ պատուհասները խելքից են: Բայց լուծումը շատ պատահաբար գտնվեց: Երբեմն համացանցում ես հավաքում եմ իմ անուն-ազգանունը, քանի որ ցանցում քննարկվում են իմ նյութերը, տեղադրվում հարցազրույցներս: Եվ ահա ապրիլի վերջին համացանցում նկատեցի հետևյալ գրությունը:

Պիսարենկո Դմիտրի Իվանի, ծնվ. 1910թ. շարքային, մահացել է 05.05.1944թ.: Թաղված է Սևաստոպոլում՝ Օբորոննոյե գյուղում, Պրիմորյան բանակի զինվորների եղբայրական գերեզմանատանը:

Ես շոկ ապրեցի: Սեղմեցի հղումի վրա, մտա «Մեմորիալի» կայք, որտեղ հավաքված են ռազմական առաքման կետերի և զինկոմիսարիատների միլիոնավոր փաստաթղթեր: Կենսագրական տվյալները համընկնում էին:

Փաստաթղթերի մեջ նկատեցի նաև անդառնալի կորուստների մասին ծանուցում, որտեղ գտա նրա անունը և մահվան պատճառը՝ սպանվել է:

© SputnikԾանուցում անդառնալի կորուստների մասին
Писаренко Дмитрий Иванович - Sputnik Արմենիա
Ծանուցում անդառնալի կորուստների մասին

Մարտի մանրամասների մասին իմացա կրկին ինտերնետից: Պապս մահացել էր գրոհի ժամանակ շեղող հնարք իրականացնելիս:

Հանգամանալից նախապատրաստությունից հետո 1944թ.-ի մայիսի 5-ին գեներալ-լեյտենանտ Գ. Զախարովի 2-րդ գվարդիական բանակի զորքերը գրոհել են Սևաստոպոլի հյուսիսային մատույցներ՝ մոլորության մեջ գցելով ֆաշիստական հրամանատարությանը: Ֆաշիստները, որոշելով, որ խորհրդային զորքերն այնտեղ կհասցնեն գլխավոր հարվածը, իրենց զորքերը կենտրոնացրել են Սևաստոպոլի հյուսիսային կողմում:

Հիմա ամեն ինչ տեղն ընկավ. պապս զոհվել է մարտի դաշտում: Այդ տխուր լուրը երկար սպասված հոգեկան խաղաղություն պարգևեց ինձ, որը վերածվեց ցնծության: Ես սկսեցի տեղեկություններ որոնել նրա շիրիմի մասին: Ինտերնետում գտնվեցին այդ գյուղի եղբայրական գերեզմանների մի քանի լուսանկարներ: Լուսանկարներին կից նյութերից իմացա, որ պապս այլ զինվորների հետ հուղարկավորված է բարձր կոթողի տակ: Մահվան ամսաթիվը ստիպեց անհապաղ որոշում կայացնել:

Մայիսի 5-ին պետք էր անպայման մեկնել Ղրիմ: Տոմսն այն հաշվարկով վերցրի, որ առավոտյան լինեմ Սևաստոպոլում և նույն օրը երեկոյան վերադառնամ Մոսկվա: Օբորոննոյե գյուղի ուղղությամբ գնացող ավտոբուսը մեկնում էր կայարանի մոտի հրապարակից: Բայց պարզվեց, որ այն գյուղ չի մտնում; Գյուղը ճանապարհից դուրս մեկուսի վայրում է գտնվում, և հասարակական տրանսպորտն այնտեղ չի հասնում: Մարդիկ մեկնում են տաքսիով, ավտոմեքենաներով կամ ոտքով բարձրանում սարը: Ես էլ այդպես վարվեցի: Տարիների հետ ավելի սենտիմենտալ ես դառնում, և ես հպարտ էի, որ փոքրոգություն չարեցի և չծուլացա` ճանապարհ ընկա: Բացի այդ` այս արարքս ուսանելի էր աղջկաս համար:

Քիչ հետո հայտնվեց ինտերնետում իմ տեսած կոթողը: Ես կարկամեցի: Մի՞թե այսքան հեշտ: Մոտեցա, ուշադիր նայեցի: Սալիկի վրա գրված էր, որ այստեղ հանգչում են Պրիմորյան բանակի զինվորների աճյունները: Առանց անունների: Հուզիչ էր, որ հուշահամալիրի հարևանությամբ գտնվում կար երկու խորհրդանշական անհատական տապանաքար: Դատելով ամեն ինչից՝ դրանք տեղադրվել էին 50-60-ականներին: Երկուսի վրա էլ հայկական ազգանուններն էին: Մահացածների հարազատները դրսևորել էին հայերին բնորոշ գթասրտություն: Հավերժացրել էին հիշատակը և սփոփվել…

© Photo : ProjectnomadՊրիմորյան բանակի զինվորների եղբայրական գերեզմանոցը
Братское кладбище воинов Приморской армии - Sputnik Արմենիա
Պրիմորյան բանակի զինվորների եղբայրական գերեզմանոցը

Ես չէի շտապում պայուսակիցս հանել խունկը, մոմերը և օղին` սև հացով: Ինչ-որ բանի էի սպասում: Հանկարծ հարևան տնից մի կին դուրս եկավ: Նրան հարցրեցի, թե ինչպես գնամ դեպի մյուս եղբայրական գերեզմանը: Ես հույս ունեի, որ գուցե այնտեղ կգտնեմ պապիս ազգանունը:

Կինն ասաց, որ իր որդին որոնողական ջոկատի հրամանատար է և կարող է ինձ օգնել: Դուրս եկավ մորուքով մի տղա` զինվորական գլխարկով և շապիկով: Ձեռքս սեղմեց և ասաց անունը՝ Օլեգ: Հավանաբար կլիներ մոտ 30 տարեկան: Առանց ավելորդ հարցերի ուղեկցեց ինձ դեպի վերևի գերեզմանատուն:

«Ահա այն բլուրում են հանգչում պապերը: Երբ մենք պեղումներ էինք անցկացնում, որպեսզի ըստ արժանվույն վերահուղարկավորենք մարտիկներին, ապա գտնում էինք ոչ երիտասարդների աճյուններ: Այնտեղ աշխարհազորն է եղել: Նույնիսկ նրանց հրացաններն էին հին ձևի: Մինչև վերջ կանգնել են»,- պատմեց հետախույզը:

Ճանապարհին Օլեգը զրուցում էր ծանոթ համագյուղացիների հետ: Ինձ ցույց տալով՝ բացատրում էր իմ առաքելության նպատակը: Տներից մեկի մոտ կանգնեցինք: Այստեղ տեղի նշանավոր մարդն էր ապրում՝ Վլադիմիր Սերգեենկոն: Ողջ կյանքի ընթացքում զբաղվել է Սևաստոպոլի մոտ զոհվածների անունները որոնելով և նրանց հիշատակը հավերժացնելով: Ամենայն հավանականությամբ, հենց նա էլ նամակ էր գրել հորս: Սերգեյ Եմելյանովիչն արդեն այն վիճակում չէր, որպեսզի հյուրերի դիմավորեր, և ես ու Օլեգը շարունակեցինք ճանապարհը:

Ահա և կոթողը, որի վրա փորագրված էին մահացածների անունները: Իմ ազգանունը դրանց շարքում չկար, հետ ենք վերադառնում: Օլեգը պատմեց պեղումների մասին: Լինում է, որ հանդիպում են պատերազմի ժամանակների կենցաղի հետաքրքրիր առարկաներ: Հատկապես գերմանացի զինվորականների մոտ:

Եվ ահա ես հասա նպատակիս: Մոմ եմ վառում, խնկի հոտը տարածվում է շրջապատում: Տափակաշշից օղի եմ լցնում երեք հոգու համար: Ես ու Օլեգը խմում ենք, հրաժեշտին նա մի կտոր է ինձ մեկնում:

«Վերցրու՛, գերեզմանից հող լցրու; Հետո շաղ կտաս նրա հայրենիքում, երբ լինես Ստավրոպոլում»,- ասաց Օլեգը:

Վերադարձա Ստավրոպոլի կայարան: Դեռ ժամանակ կա: Որոշեցի մի քիչ զբոսնել: Մի սրճարան տեսա, որի անունը` «Իվանիչի մոտ», միավորում էր անվանակից պապիս հետ: Համոզում եմ ինձ, որ այդ հանդիպումը ևս պատահական չէ: Չեմ կարողանում անտարբեր անցնել: Հոգեհանգստի ճաշ եմ պատվիրում և հոտնկայս արտասանում խոսքերը, որոնք ինձ համար մեկ օրում իսկապես խորիմաստ են դարձել. «Շնորհակալություն պապիկիս հաղթանակի համար»:

… Մի քանի օր անց մտերիմ ընկերս մեկնեց Ստավրոպոլ: Ես նրան տվեցի սևաստոպոլյան հողով կապոցը, և Հաղթանակի օրը նա շաղ տվեց այն պապիս Հայրենիքում:

 

 

 

Լրահոս
0