ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. «Հաղթանակի ժապավեն. Հիշում եմ։ Հպարտանում եմ» ակցիան շաբաթ օրը կանցկացվի Երևանի Կիրովի անվան զբոսայգում, հայտնել է «Ռուս-հայկական երիտասարդական դաշինք» ՀԿ-ն։
Ակցիան նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին։
Ակցիայի կազմակերպիչը «Ռուս-հայկական երիտասարդական դաշինք» ՀԿ-ն է` Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև «Սերունդ» համահայկական կենտրոնի, Երևանում ՄՊՀ մասնաճյուղի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական և վետերանների կազմակերպությունները։
Միջոցառման մասնակիցները կկատարեն նաև հաղթական «Քոչարին», որը Թամանյան 89-րդ դիվիզիայի մարտիկները պարել են 1945 թվականին Բեռլինի գրավումից հետո ռեյխսթագի պատերի մոտ։