ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մայիսի 5-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ հաղորդման Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Չիլին՝ երրորդը:
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Արգենտինա — 1532 միավոր
2. Բելգիա — 1364
3. Չիլի- 1353
4. Կոլումբիա — 1337
5. Գերմանիա —1309
6. Իսպանիա — 1277
7. Բրազիլիա —1261
8. Պորտուգալիա — 1184
9. Ուրուգվայ — 1158
10. Անգլիա — 1069