ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Գաել Անդոնյանը, «Դիժոն» (Ֆրանսիա)
Հրայր Մկոյանը, «Էսթեղլալ» (Իրան)
Հովհաննես Համբարձումյանը, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Հենրիխ Մխիթարյանը, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլին, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիսը, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Կառլեն Մկրտչյանը, «Անժի» (Ռուսաստան)
Գոռ Մալաքյանը, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյանը, «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսովը, «Վոլգա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյանը, «Կարպատի» (Ուկրաինա):
Ըստ հաղորդման` Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: