ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստան տեղափոխված սիրիահայերին Երևանի «Վերնիսաժում» 25 մշտական տեղ կհատկացվի, հայտնել է «ՓՄՁ աջակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը, գրում է «Հայերն այսօրը»։
«Մեր նպատակն էր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն տրամադրել՝ հնարավորություն տալով նրանց առանց խոչընդոտի ծավալել իրենց գործունեությունը, և հիմա ուրախ եմ, որ մեկ տարվա բանականություններից հետո քաղաքապետարանի հետ մեր համագործակցության առաջարկը հաջողությամբ պսակվեց»,-ասաց Ավագյանը։
«Վերնիսաժը» նոր կյանք է ստանում>>
Նա հավելեց, որ հետագայում նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու: