ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Կոչին արձագանքեց ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը` հայտարարելով, որ միանում է Կոմանդոսի կոչին, հայտնեց ArmLur.am-ը։
Գեներալն իր ուղերձում նշել է, որ բազմազան առիթներով եղել է Հայաստանում «մեր պանծալի բանակի հատուկ բաժնի հետ գործակցելով ու ծառայելով», իսկ հիմա արձագանքում է Արկադի Տեր- Թադևոսյանի կոչին:
«Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստանի և Սփյուռքի զինվորականների միացյալ աշխատանքին՝ ի պաշտպանություն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդի»,- նշված է ուղերձում։
Իսկ հետգրության մեջ ասված է` «Պետք ունենք ավելի մասնագիտացնել մեր Ռազմական Հետազոտությունը և նաև ուրիշ բաներ, որ ավելի կհզորացնի մեր բանակը»:
Նշենք, որ օրեր առաջ Կոնադոսի կոչին արդեն արձագանքել էր լիբանանահայ բրիգադի գեներալ Նարեկ Աբրահամյանը։