00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննա Կարենինայի վերածնունդը երևանյան բեմում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցГала-концерт "Борис Эйфман и звезды балета"
Гала-концерт Борис Эйфман и звезды балета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ապրիլի 12-ին և 13-ին կցուցադրվի «Աննա Կարենինա» բալետը Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պետական ակադեմիական բալետի թատրոնի նոր մեկնաբանությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում լեգենդար բալետմեյստեր Բորիս Էյֆմանը կցուցադրի «Աննա Կարենինա» վեպի իր մեկնաբանությունը։

Նրա հերոսուհին կզոհվի, որպեսզի վերածնվի։

© Sputnik / Лаура СаркисянԲորիս Էյֆմանի մամուլի ասուլիսը
Пресс-конференция Бориса Эйфмана - Sputnik Արմենիա
Բորիս Էյֆմանի մամուլի ասուլիսը

Կնոջ մոլուցքը

«Ֆրեյդից առաջ հոգեվերլուծությունն առաջինը բացահայտել է Լև Տոլստոյը», — կատակեց Բորիս Էյֆմանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ և ավելացրեց, որ «Աննա Կարենինան կնոջ կախվածության, հիվանդության և մոլուցքի մեջ ընկղմվելու հնարավորություն է»։

Բալետմեյստերը փորձում է ցուցադրել կնոջն էքստրեմալ պայմաններում, երբ «կին-մայրը, կին-ամուսինը կրքով է տարված, և նրա օրգանիզմում հայտնված այդ հիվանդագին մանրէն կամաց-կամաց սպանում է նրան ներսից»։

Артисты Санкт-Петербургского государственного академического театра балета Бориса Эйфмана в сцене из балета Анна Каренина - Sputnik Արմենիա
«Աննա Կարենինա». Էյֆմանի թատրոնի հյուրախաղերը Երևանում
«Երբ նա գնացքի տակ էր նետվում, նա իրեն չէր սպանում, այլ այն մյուսին` իր մեջ», — ասաց Էյֆմանն` ավելացնելով, որ հենց այդ կերպարը երեկոյան կտեսնի հանդիսատեսը։

Միայնության ողբերգությունը

Բալետմեյստերի ցանկում շատ ողբերգական ներկայացումներ կան։ Էյֆմանը ողբերգության միջոցով բացահայտում է իր հերոսների փիլիսոփայությունը, ցույց տալիս, թե ինչպես կարելի է իրավիճակից դուրս գալ նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններում։

«Հիշում եմ, թե ինչպես ուսանողական տարիներին տնից հեռու գտնվելով` մորս նամակներ էի գրում։ Մի անգամ նա ինձ մոտ եկավ առանց նախազգուշացնելու, քանի որ նամակներիս մեջ, ինչպես նրան էր թվացել, տխրություն կար», — ասաց Էյֆմանը։

Քչերը գիտեն, որ Բորիս Էյֆմանի դիպլոմային աշխատանքն Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետն էր (նախնական անվանումը` «Երջանկություն» — Sputnik)։ Այն ժամանակ նա 23 տարեկան էր։

Նա պատմեց, որ Արամ Խաչատրյանի հետ իր առաջին հանդիպումը կոմպոզիտորի տանն է եղել։

«Արամ Իլյիչն ինձ խալաթով դիմավորեց։ Նա ինձ վրա հայացք նետեց և ասաց, «Երիտասարդ, խորեոգրաֆների հետ միայն դատարանում են հանդիպում»», — հիշեց Էյֆմանը։

Ինչպես պարզվեց, այն ժամանակ Արամ Իլյիչի երաժշտությունը տարբեր պարուսույցներ իրենց ձևով էին ներկայացնում, կրճատում էին, իսկ Խաչատրյանը փորձում էր պայքարել դրա դեմ։ Չնայած նրան, որ Էյֆմանն էլ ի վերջո իր ձևով բեմադրեց «Գայանե» բալետը, այնուամենայնիվ ինքն ու Արամ Խաչատրյանը լավ ընկերներ դարձան։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Նոր ֆիլմը կպատմի սուսերով պարի ստեղծման պատմությունը
«Իմ «Գայանեն» միայնության և սեփական անձի կորստի ողբերգությունն էր։ Սկզբում Արամ Իլյիչը չէր ցանկանում ընդունել դա, սակայն արդյունքում համաձայնեց։ Ես նրա հետ համաձայնեցնում էի յուրաքանչյուր հատված», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Էյֆմանը։

Նա հիշում է, թե որքան էր իր վրա բարկանում Խաչատրյանը «Գայանեի» նման մեկնաբանության համար, սակայն ի վերջո համաձայնեց։

Էյֆմանը խոստովանում է, որ Արամ Իլյիչին հիշում է որպես մեծ, խելացի, իմաստուն և արտասովոր մի անձնավորության, որպես մեծ ու դրական երեխայի։

«Մի անգամ Խաչատրյանն ինձ ասաց. «Դուք ինձ (նկատի ուներ իր ստեղծագործությունները) շատ մի կտրեք, իմացեք, որ այդպիսով իմ սիրտն եք կտրում…»։ Նա ինձ մի խորհուրդ տվեց, որը ես մինչ օրս հիշում եմ` կոմպոզիտորներին շատ նուրբ վերաբերվել», — նշեց Էյֆմանը։

Աստղեր և տիեզերք

Բորիս Էյֆմանի ստեղծագործական ուղին սկսվեց 13 տարեկանում։ Սակայն այն բանի գիտակցումը, որ բալետն իր կոչումն է, ավելի ուշ եկավ։ Հիմա Էյֆմանը հաճախ է նայում աստղերին ու երկնքին հայացք գցելով` տարբեր բաների մասին է երազում, քանի որ աստղերն ու տիեզերքն իր համար մարդու և աշխարհի յուրահատուկ հարաբերակցությունն է։

«Իրականում մենք այնքան փոքր ենք, և մեր կյանքն այնքան արագ է անցնում, և այստեղ դու ինքդ քեզ հարց ես տալիս` ինչպես ապրել` իրական կյանքո՞վ, որը քեզ տվել է աստված, թե՞ տառապել, հասցնել ինչ-որ բան անել, անկախ այն բանի գիտակցումից, որ դու ընդամենը ավազի մի փոքրիկ հատիկ ես», — պատմեց Էյֆմանն ու ավելացրեց, որ յուրաքանչյուրն ինքն իր համար է որոշում կայացնում։

Բորիս Էյֆմանը կատարել է իր ընտրությունը և ապրում է լիարժեք կյանքով, ցանկանում է այդպես ապրել նաև հետագայում։

 

 

 

Լրահոս
0