00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ֆիլմը կպատմի սուսերով պարի ստեղծման պատմությունը

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոցКомпозитор Арам Ильич Хачатурян
Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի կինոռեժիսոր, միջազգային կինոփառատոների դափնեկիր Յուսուփ Ռազիկովը պատրաստվում է կենսագրական ֆիլմ նկարահանել հայ և խորհրդային կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Ֆիլմը կպատմի հանրահայտ կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործության` «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը

Sputnik-ի թղթակից Լև Ռիժկովը հանդիպել է ռեժիսորին և բացառիկ մանրամասներ իմացել ապագա ֆիլմի մասին

Հայ` խորթ հոր կողմից

- Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը։ Եվ ինչու՞ հատկապես նրա մասին։

— Խաչատրյանն ինձ դեռ մանկուց էր հետաքրքրում, նրա երաժշտության հետևում ինչ-որ ուժ էի զգում։ Օրինակ` մի ֆիլմ կա` «Ծերունի Խոտաբիչը», որտեղ աղջիկները պարում են «Գայանե» բալետի երաժշտության տակ։

© Sputnik / Անցնել մեդիապահոցՍերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ և Արամ Խաչատրյան
Сергей Прокофьев, Дмитрий Шостакович и Арам Хачатурян - Sputnik Արմենիա
Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ և Արամ Խաչատրյան

Երիտասարդ տարիներին ընկերներով լսում էինք նրա երաժշտությունը։ Զգում էինք Պրոկոֆևի, Շոստակովիչի մեծությունը, բայց Արամ Խաչատրյանն ուրիշ էր։ Գուցե ինչ-որ հպարտություն էր ներշնչում։ Եվ ահա տարիներ անց որոշեցի ֆիլմ նկարել «Սուսերով պարի» ստեղծման մասին։ Սցենարն արդեն գրում եմ, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը որոշել է լիամետրաժ ֆիլմ նկարահանել։ Վարձույթի հետ կապված հույսեր առանձնապես չունենք, սակայն այդ պատմությունը կարող է ներկայացվել նաև կինոփառատոներում։

- Իսկ հեռուստատեսությա՞մբ։

— Հեռուստատեսության համար էլ չորս սերիա կպատրաստենք, որոնք լիովին կտարբերվեն լիամետրաժ տարբերակից։

- Հարցս երևի սադրիչ կհնչի։ Դուք ծնվել եք Տաշքենդում, աշխատել` Ռուսաստանում, իսկ ի՞նչն է ձեզ կապում Հայաստանի հետ։

— Ընտանիքս։ Խորթ հայրս` Լև Հերունցևը, հայ էր։ Մայրս 15 տարի ապրել է նրա հետ։ Քաղավիացիայի օդաչու էր, բորտինժեներ։ Ես հայ բարեկամներ շատ ունեմ։ Ե՛վ երեխաների ծնունդները, և՛ մահվան արարողությունները, և՛ հարսանիքները միասին էինք անցկացնում։ Հիմա գրում ենք միմյանց, տոներին զանգում, ու երբ նրանք Մոսկվա են գալիս, անպայման հանդիպում ենք։

- Հայաստանում եղե՞լ եք։

— Ոչ: Երկու անգամ եղել եմ Երևանում` Լոնդոն էի մեկնում ու Լոնդոնից էի վերադառնում, երկու անգամն էլ` Երևանով։ Ամբողջ ընթացքում փորձում էի գտնել Արարատը, չկարողացա։

Հայ ընկերներ ունեմ։ Հիանալի մարդիկ են։ Նկարիչ Դավիթ Սաֆարյանն ու Հարություն Խաչատրյանը` «Ոսկե ծիրան» փառատոնի նախագահը, որին ես վաղուց եմ ճանաչում։ Նրանց հետ շփվելու ընթացքում հասկացա, թե ինչն է մտահոգում հայերին։ Ու դա հոգեհարազատ էր ինձ։ Հայկական սեղանը, հայի հայացքը, տխրությունը. այս ամենը տեսել եմ ու զգացել։ Հուսով եմ` մի օր կլինեմ Հայաստանում։ Ուզում եմ սեփական աչքերով տեսնել Հայաստանը։

Չսիրած ստեղծագործությունը

- Եկեք անդրադառնանք բուն պատմությանը։ Ինչո՞ւ եք այդքան մեծ ուշադրություն դարձրել հենց «Սուսերով պարին»։

— Խաչատրյանն այդքան էլ չէր սիրում այդ ստեղծագործությունը, ասում էր «իմ աղմկոտ երեխան է, որը հետին պլան է մղել մյուս բոլոր գործերս»։ «Սուսերով պարը» փոքրիկ ստեղծագործություն է, ընդամենը 2 րոպե 14 վայրկյան է տևում։ Այն իսկապես հանկարծակի է ծնվել Պերմ քաղաքում, որը պատերազմի տարիներին Մոլոտով էին անվանում։

Խաչատրյանը եկել էր Մոլոտով` «Գայանե» բալետն ավարտելու համար։ Պրեմիերան նշանակվել էր դեկտեմբերին։ Մեծ կարևորություն էին տալիս այդ պրեմիերային, քանի որ պատերազմի տարիներին բալետի պրեմիերա կազմակերպելու համար մեծ քաջություն էր պետք։ Պարտիտուրան ու փորձերը ավարտվել էին, երբ վերևից հանկարծակի հրաման եկավ` ավելացնել պարը։

- Պարուսույցի՞ կարգադրությունն էր, թե՞ ղեկավարության։

— Պարուսույցն իր գործն արդեն ավարտել էր։ Այդ շրջանում նրա ու Խաչատրյանի հարաբերությունները սրված էին. «ստեղծագործական» վեճ էր եղել։ Իսկ պրեմիերայի ժամանակ` 1942 թվականի դեկտեմբերին, Արամ Խաչատրյանը հենց բեմում քիչ էր մնում կծեր պարուսույց Անիսինայի ականջը։ «Երբեք չեմ ների»,- ասաց Խաչատրյանը։

«Սուսերով պարը» դրամատիկ պատմություն ունի։ Մուսորսկին 12 օրում է գրել իր «Գիշերը Լերկ լեռան վրա»։ Իսկ Խաչատրյանն իր «Սուսերով պարը»` 8 ժամում։

© Sputnik / Игнатович / Անցնել մեդիապահոցԱրամ Խաչատրյանի «Սուսերով պարի» ձեռագիրը
Рукопись композитора Арама Ильича Хачатуряна Танец с саблями - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» ձեռագիրը

- Դա՞ էր պատճառը, որ չէր սիրում։ Չէ՞ր հասցրել ընտելանալ։

— Գուցե։ Այդ ստեղծագործությունը չընտելացավ նրա հոգուն, բայց այն անիրական պոռթկում էր։ Արտասահմանում Արամ Խաչատրյանին «saberman» («սուսերով մարդ») էին անվանում։ Եվ, իհարկե, դա նրան դուր չէր գալիս։ Բայց այնպես չէր, որ տառապում էր։ Պարզապես նա ավելի նշանակալի ստեղծագործություններ ուներ։ Բացի այդ, զբաղվում էր իր Երկրորդ սիմֆոնիայով։

- Երկրորդ սիմֆոնիան փառահեղ է ու ողբերգական։ Ինչո՞ւ։

— Իրականում Երկրորդ սիմֆոնիան նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը։ Թեմա էր, որի մասին այն ժամանակ չէին խոսում։ Ցեղասպանության ականատեսների հետ հանդիպումից հետո Խաչատրյանը շատ էր ազդվել։ Նա այնպիսի թեմայի կարիք ուներ, որը կդառնար ողջ կյանքի ուղեկիցը և որով նա Աստծուն կկարողանար փոխհատուցել սեփական տաղանդի համար։

Եվ ահա 1939 թվականին Հայաստանում նա հանդիպեց այն մարդկանց, որոնք ասացին. «Մեզ` հայերիս, այն ժամանակ փորձեցին ոչնչացնել։ Մեզ ծնկի բերեցին։ Մենք` ողջ մնացածներս, պետք է ըստ արժանվույն ներկայացնենք մեր ազգը»։ Եվ նա միսիոների պարտականություն ստանձնեց։ Մինչ պատերազմը Խաչատրյանը պատանու պես զարմանում էր, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգ վերացնել։ Եվ նա, իհարկե, գրեց իր Երկրորդ սիմֆոնիան` նպատակ ունենալով ներկայացնել տիեզերական խավարի ու վշտի թեման։

Տոտալիտար հզորության շունչը

- Իսկ Ցեղասպանության թեման արգելվա՞ծ էր Խորհրդային Միության, Ստալինի ժամանակ։

— Այն ընդհանրապես չէր քննարկվում։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Ու երբ 1942 թվականի ամռանը տեղի ունեցավ Շոստակովիչի Յոթերորդ սիմֆոնիայի պրեմիերան, Արամ Խաչատրյանը հասկացավ, որ պետք է ավարտի իր ստեղծագործությունը, որն անչափ համահունչ կլիներ Շոստակովիչի սիմֆոնիային։ Հիշո՞ւմ եք Շոստակովիչի ֆաշիստական հարձակման լեյտմոտիվը։ Բայց չէ՞ որ նա այդ երաժշտությունը դեռ պատերազմից առաջ էր գրել։

- Ստացվում է, որ նա կանխազգացե՞լ էր։

— Դա ոչ թե մարգարեություն էր, այլ ինչ-որ տոտալիտար հզորության զգացում։ Իսկ Արամ Խաչատրյանն էլ իր հերթին այդ հզորությունը զգաց Հայոց ցեղասպանության միջոցով։ Եվ Ստալինը, Հիտլերը, Հայոց ցեղասպանությունը միավորվեցին մի անմարդկային, անբնական ուժի մեջ։ Ու այն հնարավոր դարձավ ստեղծել XX դարում։ Պատմության մեջ սա եզակի երևույթ էր։ Սակայն ամեն ինչ սկսվեց Հայոց ցեղասպանությունից։ Ահա թե ինչի մասին է խոսքը։

Խաչատրյանը խանդով էր վերաբերվում նաև Շոստակովիչի Լենինգրադյան սիմֆոնիային։ Շատ էր ուզում ավարտել իր սիմֆոնիան։ Եվ ահա այդ պահին նա ստիպված եղավ «Գայանե» բալետի պարտիտուրայի լրացուցիչ մշակմամբ զբաղվել։

© Sputnik / Ян Тихонов / Անցնել մեդիապահոցԽաչատրյանի «Գայանե» բալետ, գլխավոր դերերում` Լարիսա Տուիսովա և Ալեքսանդր Ռումյանցև
Сцена из балета А.Хачатуряна Гаянэ. Гаянэ - Лариса Туисова, Гико - Александр Румянцев - Sputnik Արմենիա
Խաչատրյանի «Գայանե» բալետ, գլխավոր դերերում` Լարիսա Տուիսովա և Ալեքսանդր Ռումյանցև

- Դժվա՞ր էր։

— Շատ։ Քանի որ պարտիտուրան կապված է պարարվեստի հետ, պարուսույցի մտահղացման հետ։ Իսկ պարուսույց Նինա Անիսինան ամեն ինչ իր ուզածով էր անում։ Չգիտես ինչու, որոշ դրվագներ կրճատում էր կամ հակառակը` տեսարաններ ավելացնում։ Իսկ Խաչատրյանը տեսնում էր, որ դրանք չեն համապատասխանում իր գրածին։ Նա ստիպված էր անընդհատ ինչ-որ փոփոխություններ անել։

Անիսինայի ամուսինը` Կոնստանտին Դերժավինը, «Գայանեի» լիբրետիստն էր ու «կնոջ կրունկի տակ» ապրող մարդ։ Բալետի հրաշալի տեսարանները պարզապես հանվեցին։ Մի խոսքով` բախում առաջացավ, ինչը խանգարեց Ցեղասպանությանը նվիրված Երկրորդ սիմֆոնիային։ Թեև քարոզողներն այն միանգամից կապեցին Մեծ հայրենական պատերազմի թեմայի հետ։ Գուցե որոշ համահունչ պահեր կային։ Սակայն գլխավոր խթանը բոլորովին այլ էր։

- «Սուսերով պարն» առանձի՞ն գրվեց։

— Գրվեց 1942 թվականի դեկտեմբերին, պրեմիերայից մեկ շաբաթ առաջ։ Պատկերացրեք, որ այդ ամենը կատարվում է օտար վայրում, էվակուացիայի ժամանակ։ Ձմեռ է, ցուրտ։ Պատկերացրեք կորդեբալետ, 40 աղջիկ, բոլորը` բարեկազմ, կիսամերկ, նվագախումբ, որը 30 անդամ ունի։ Պարուսույցին դուր չի գալիս, թե ինչպես է պարում կորդեբալետի աղջիկը, նրան անմիջապես հեռացնում են, կրճատում։ Ու մի ամբողջ ակտ օդում կախված է մնում։

- Ո՞րն է «Սուսերով պարի» հանրաճանաչ լինելու գաղտնիքը։

— «Սուսերով պարը» տոտալիտար երաժշտություն է։ Դոփյունների ձայն. ասես երկաթյա հանդերձանքով ձիավորներ են շրջապատում քեզ։ Իսկ մարդը չի կարող պարզապես նստել ու ռազմական թեմա պատկերել։ Այն չի ծնվում ոչնչից։ Այդ օստինատային (կոմպոզիտորական ոճ, որը հիմնված է երաժշտական ստեղծագործության մեղեդու մի քանի կրկնությունների վրա) ձևում, օրինակ, անիվների ճռռոց է լսվում։

Խաչատրյանը մեկնել էր Մոլոտով` Սվերդլովի շրջանի գյուղում թողնելով կնոջն ու որդուն։ Սակայն կարևորը սրտի բաբախյունն էր, որը ծնվում էր այն ժամանակվա սպառնալիքի զգացումից։ Ինձ թվում է, որ սա կարևոր է ԽՍՀՄ երաժշտական մշակույթի ամենափակ մարդուն` Արամ Խաչատրյանին բացահայտելու համար։ Այդ պատճառով էլ ստեղծվեց Սալվադոր Դալիի ու Արամ Խաչատրյանի մասին պատմող հայտնի անեկդոտը։

© Sputnik / Вадим ШекунՌեժիսոր Յուսուփ Ռազիկով
Режиссер Юсуп Разыков - Sputnik Արմենիա
Ռեժիսոր Յուսուփ Ռազիկով

(Այդ անեկդոտը ներկայացվել է Միխայիլ Վելլերի «Նևսկի պողոտայի լեգենդները» գրքում։ Արամ Խաչատրյանն իբր մեկնել է Իսպանիա, Սալվադոր Դալին հրավիրել է իր տուն։ Արամ Խաչատրյանը գնացել է նշանակված ժամին ու սպասել, որ Դալին ընդունի իրեն։ Երկար սպասելուց հետո հանկարծ հնչել է «Սուսերով պարը», ու Դալին ներս է վազել` ավելին հեծնած, մի քանի պտույտ է արել Խաչատրյանի շուրջն ու հեռացել։ Հանդիպումն ավարտվել է։ — Sputnik)

- Բայց իրականում այդ հանդիպումը չի՞ եղել։

— Ոչ, նրանք չեն հանդիպել։ Արամ Խաչատրյանը երբեք չի եղել Իսպանիայում։ Ես որոշեցի, որ այդ լեգենդը կօգտագործեի միայն այն դեպքում, երբ Խաչատրյանն անձամբ պատմեր դա որպես անեկդոտ։ Միայն այդ դեպքում։ Որովհետև ինձ չի հետաքրքրում Վելլերի նկարագրած սահմանափակ մարդը։ Բացի այդ, պատմությունն իրական չէ։ Դա ծաղր է։

- Վելլերը որևէ մեկին չի անձնավորել։ Նա պարզապես խորհրդային կոմպոզիտորների հավաքական կերպար է ներկայացրել։

— Դուք հասկանու՞մ եք` երբ գրվում էր այդ գիրքը, Խաչատրյանը Կոմպոզիտորների միության համակարգում 14 պաշտոն էր զբաղեցնում։ Այսինքն նրան չսիրելու պատճառներ կային։ Այսօր այդ ամենը նախանձի դրսևորում է դիտվում, քանի որ չի կարելի խոսել մի մարդու մասին` առանց նրա ստեղծագործությունները հիշատակելու։ Իսկ աշխարհի նվագախմբերն ամենից շատ նրա Երկրորդ սիմֆոնիան են նվագում։

Խաչատրյանը զուսպ մարդ էր, և նա շատ բան է արել Կոմպոզիտորների միության ղեկավարի պաշտոնում։ Բայց նաև փնթփնթան էր ու սեփական բնավորության զոհը։ Ալարկոտ չէր, բայց երբեմն անհանդուրժող էր։ Գուցե այնքան հմայիչ չէր, որքան Ռոստրոպովիչը, որին սիրում էին բոլորը։

- Այսինքն զուսպ կենսագրությո՞ւն է գրվելու։

— Ինձ համար սա Խաչատրյանին բացահայտելու հնարավորություն է, նրա գլխավոր ցավը ներկայացնելու հնարավորություն։ Մենք պետք է հիանանք նրա ստեղծածով, ու Աստված տա, որ մենք հոգևոր սնունդ ստանանք դրանից ու այն օգնի մեզ հաղթահարել մեր բոլոր դժվարությունները։

- Ձեր ֆիլմում Արամ Խաչատրյանը քանի՞ տարեկան է։

— 39։ Ֆիլմում որոշ դրվագներ կներկայացնենք նրա մանկությունից, երբ նա չորս տարեկան է, հետո, երբ արդեն 26 տարեկան է։ Ինձ շատ է դուր գալիս նրա կերպարը, երբ նա արդեն 60-ն անց էր։

- Իսկ ո՞վ է մարմնավորելու կոմպոզիտորին։

— Դեռ չգիտեմ, բայց ուզում եմ, որ հայ դերասան լինի։

- Ո՞ր հեռուստաալիքով են ցուցադրելու։

© Sputnik / Михаил Озерский / Անցնել մեդիապահոցԴմիտրի Շոստակովիչ, Արամ Խաչատրյան և Նիկոլայ Գոլովանով
Дмитрий Шостакович, Арам Хачатурян и Николай Голованов - Sputnik Արմենիա
Դմիտրի Շոստակովիչ, Արամ Խաչատրյան և Նիկոլայ Գոլովանով

— Դեռ պարզ չէ։ Ես կարծում եմ, որ սկզբում լիամետրաժ ֆիլմ կնկարահանենք։ Հույս ունեմ, որ ֆիլմը կհետաքրքրի Առաջին ալիքին, որովհետև չի կարելի անդադար միայն վարկանիշի հետևից ընկնել ու հայտարարել, որ մեր հեռուստադիտողը դա չի ուզում դիտել։ Այդպես չէ։ Եթե Առաջին ալիքն ես, ապա պետք է ամեն ինչ ցուցադրես հեռուստադիտողի համար։ Այսինքն մենք և՛ մելոդրամներ, և՛ շոուներ պետք է ունենանք։ Սակայն պետք է պատմություններ ունենանք նաև Խաչատրյանի, Պրոկոֆևի, Շոստակովիչի մասին։

Ռախմանինովի մասին մինչ օրս որևէ կարգին բան չեն նկարել։ Ոչ մի կերպ չեն կարողանում Չայկովսկու մասին նախագիծ իրականացնել։ Ինչի՞ մասին ենք խոսում։ Գուցե այս պատմությունը ստիպի, որ Առաջին ալիքը շարք սկսի մեր մշակույթի գոհարների մասին։

- Ֆիլմը ե՞րբ էկրան կբարձրանա։

— Համենայն դեպս, մեր աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մենք մտածում ենք Հայաստան այցելելու մասին։ Սերտ համագործակցելու ենք Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Ուզում ենք նկարահանումներն ավարտել 2017 թվականի ընթացքում։

 

 

 

Լրահոս
0