00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:42
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սոլովյով. Թուրքիան պետք է հակամարտություն հրահրի, հետո հանդես գա «փրկչի» դերում

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցТелеведущий Владимир Соловьев
Телеведущий Владимир Соловьев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրմանը։ «Полный контакт» ռադիոհաղորդման շրջանակում նա լսել է հակամարտող կողմերի ներկայացուցիչներին ու ներկայացրել սեփական տեսակետը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռադիոզրույցին առաջինը միացել է ադրբեջանցի թղթակիցը և ներկայացրել է պաշտոնական Բաքվի տեսակետը։ Այնուհետև ուղիղ եթերում է հայտնվել Ժաննա Գալուստյանը ԼՂՀ-ից։ Նա մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի նախահարձակ գործողությունները, որի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ են զոհվել։

«Այս ամենն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ. եթե այսօր խոսքը տասնյակ զոհերի մասին է, ապա որոշ ժամանակ անց, եթե ոչինչ չփոխվի, խոսք կգնա հարյուրավոր, հազարավոր զոհերի մասին»,-ասել է նա։

Ժաննա Գալուստյանն ավելացրել է, որ գործողությունների սրացման խորքում կանգնած է Թուրքիան։

«Դրանք անմիջականորեն շաղկապված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ։ Եվ երբ Թուրքիայի նախագահը հրապարակավ ասում է, որ ԼՂ-ն վաղ, թե ուշ վերադառնալու է իր իրական «տիրոջ» մոտ, նա ակնհայտորեն յուղ է լցնում վառվող կրակի վրա»,-ասել է Ժաննա Գալուստյանը։

Որպես ասվածի ամփոփում Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի միացումը հնարավոր է միայն այնտեղի ամբողջ բնակչությունը վերացնելու դեպքում, ինչը աշխարհը թույլ չի տա։

«Ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ Ալիևը խելամիտ կգտնվի ու Սպիտակ տնից զանգ ստանալուց հետո կկենտրոնանա հարցի խաղաղ կարգավորման լուծման տարբերակների վրա: Չեմ կասկածում նաև ՀՀ ու ԼՂ ղեկավարների խոհեմության վրա, ովքեր անպայման հաշվի կառնեն ռուսական կողմի խաղաղասիրական մոտեցումները»,-ասել է հաղորդավարը։

Այնուհետև նա ասել է`նրանք, ովքեր համարում են, թե հայերը վերջերս են բնակեցրել Ղարաբաղը, թող գնան, տեսնեն Գանձասարի վանքը, և ամեն ինչ պարզ կդառնա։

Անդրադառնալով Թուրքիայի ներգրավվածությանը, Սոլովյովն ասել է.

«Անկարան չափազանց վատ հարաբերությունների մեջ է և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի հետ ու, ընդհանուր առմամբ, չի վայելում միջազգային հանրության բարեհաճությունը: Իրավիճակը շտկելու համար Թուրքիան պետք է սկզբում հրահրի հակամարտությունը, իսկ հետո հանդես գա «փրկչի» դերում` առաջարկելով իր միջնորդական օգնությունը»։

 

 

Լրահոս
0