ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 18-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպի ձորակը (մոտ 7մ)՝ կողաշրջվել. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոմեքենայում գտնվել են «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցները, իսկ տուժածը լրագրող է։
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին՝ 1980թ.-ին ծնված Աննա Սարգսյանին, և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: