ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Մարտի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարտի 1-ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ ասուլիսը: