ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի- Sputnik. Գյումրու տխրահռչակ մասնավոր կենդանաբանական այգու կենդանիներն անհրաժեշտ բուժում կստանան Կովկասի կենսաբազմազանության արգելոցում։ «Մինչև մշտական բնակության վայր տեղափոխվելը նրանք կապրեն Կովկասի կենսաբազմազանության արգելոցին կից կառուցվող կայանում, որտեղ նրանց համապատասխան պրոֆեսիոնալ օգնություն կցուցաբերեն»,- Sputnik Արմենիային հաղորդեց FPWC-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Անի Լաթոյանը։
Նրա խոսքով` այժմ կորյունների առողջական վիճակը գնահատվում է բավարար, մասնագետները խորհուրդ են տալիս անցկացնել պրոֆեսիոնալ վերականգնողական թերապիա։
Տվյալ պահին Գյումրու առյուծներին ընդունելու առաջարկ է ստացվել Բելգիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից և Անգլիայից։ Բոլոր առաջարկները կքննվեն Հայաստանի բնապահպանության նախարարությունում, որից հետո կլուծվի գիշատիչների տեղափոխման հարցը։