00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրան–Հայաստան գազատարը, էլեկտրականություն` գազի փոխարեն

© AravotФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը մտադիր է «Գազ էլեկտրաէներգիայի փոխարեն» նախագծի շրջանակում հինգ անգամ շատ գազ վաճառել Հայաստանին։ Որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստան առաքվող գազի ծավալների ավելացումը ձեռնտու է ռուսական Գազպրոմի հայկական դուստր ընկերությանը, որը մեր երկրում միակ գազային օպերատորն է և առաքողը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Իրանի գազի արտահանման հարցերով զբաղվող ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Քամելիի այն հայտարարությունը, որ երկիրը մտադիր է հինգ անգամ ավելացել Հայաստան առաքվող գազի ծավալները, կարող է տպավորություն ստեղծել, թե պաշտոնական Թեհրանը պայքարի մեջ է մտնում Ռուսաստանի հետ էներգակիրների միջազգային շուկայում գազային առաքումների համար։ Սակայն ամեն ինչ հակառակն է։ Փորձենք հասկանալ իրադարձությունների նման զարգացման տրամաբանությունը։

Ինչպես պնդում է հայ լրագրող, վերլուծաբան Արա Մելիքսեթյանը, ով արդեն երկար տարիներ ի վեր զբաղվում է էներգետիկայի ոլորտում հայ-իրանական տնտեսական փոխհարաբերությունների խնդրով, Իրանի և Հայաստանի միջև գործող գազատարը ծանրաբեռնված է միայն իր հզորության 1/5-ով։ Եվ այդ հանգամանքը բացասական է անդրադառնում Գազպրոմի հայկական «դստեր» շահերի վրա, որը ժամանակին լուրջ ներդրումներ է կատարել գազատարի հայկական հատվածի շինարարության գործում։ Եվ այն, որ այսօր գազատարը ծանրաբեռնված է ընդամենը 20 տոկոսով, կտրուկ նվազեցնում է օպերատորի շահույթն ու եկամուտները, որոնք թույլ են տալիս փակել շինարարության ծախսերը և վերադարձնել ներդրումները։

Այս դրությունը ձեռնտու չէ նաև հենց Իրանի համար, որը, ազատվելով պատժամիջոցներից, մտադիր է ուշադրություն դարձնել իր տնտեսության էլեկտրաապահովվածության խնդիրներին։ Եվ այդ առումով, ինչպես ենթադրվում էր, պաշտոնական Թեհրանն ակտիվացնում է և արագացնում Հայաստանի հետ «գազ էլեկտրականության փոխարեն» նախագծի իրագործումը։

Այժմ Իրանը ֆինանսավորում է բարձրավոլտ էլեկտրահաղորդումների երրորդ գծի հայկական հատվածի շինարարությունը (280 կմ, շուրջ 108 մլն եվրո ներդրումներ), որ շահագործելուց հետո թույլ կտա լիովին լիցքավորել Երևանի ջերմաէլեկտրակայանի հզորությունը, որն արդեն վերասարքավորվել է` հաշվի առնելով այն, որ այրելով իրանական գազը` կմշակի Իրան առաքվող էլեկտրականության նախօրոք պայմանավորված ծավալը։

Եթե այդ ամենը վերածենք թվերի, ապա կլինի հետևյալ պատկերը։ Իրան-Հայաստան գազատարը նախատեսված է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ տեղափոխելու համար, իսկ այսօր խողովակով մղվում է ընդամենը 300-400 մլն խմ իրանական գազ։ Եվ գազատարի ամբողջական ծանրաբեռնվածություն կլինի միայն այն ժամանակ, երբ կգործարկվի երրորդ ԷՀԳ-ն, և Հայաստանը կսկսի Իրան առաքել տարեկան 5-7 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա։

Միայն այդ ժամանակ կարելի է խոսել այն մասին, որ «գազ էլեկտրականության փոխարեն» հայ-իրանական նախագիծը վերջապես հասել է նախատեսված նախագծային հզորությանը։ Հայաստան առաքվող գազի ծավալը հինգ անգամ ավելացնելու մասին իր հայտարարությունում հենց այս մասին էլ խոսել է Ալիրեզա Քամելին։

 

Լրահոս
0