Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորական ելույթով. «Հայոց բանակի սիրելի զինվորներ ու սպաներ, հարգելի վետերաններ։ Այս փառապանծ տոնը, իհարկե, համապետական է և համաժողովրդական, բայց առաջին հերթին ձեր տոնն է։ Մենք վստահում ենք ձեր նվիրվածությանը, ձեր մասնագիտական կարողություններին, ձեր բարձր մարտական ոգուն։ Մաղթում ենք, որ այսուհետ
սահմանի վրա չզոհվի ոչ մի զինվոր։ Ձեզ և մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն հանուն մեր երկրի ազատության, հանուն արդար աշխատանքի, որ պայմանն է ամեն առաջընթացի»,-ասաց նախագահը։